Նոյեմբերի 9-ի փաստաթղթում եղել է միջանցքի մասին կետ, որը հանվել է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե հայկական կողմը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց առաջ ինչ կետեր է հանել փաստաթղթից։

Փաշինյանը նշեց, որ եղել են կետեր, որոնք հայկական կողմը հանել է փաստաթղթից՝ այն ստորագրելուց առաջ։ Դրանցից մեկը վերաբերվել է անկլավներին, մյուսը՝ Հայաստանի տարածքով միջանցքին։

«Այո, եղել են կետեր, որոնք մենք հանել ենք, և ասել ենք, որ դա ոչ մի պարագայում չենք ստորագրի։ Կետերից մեկը վերաբերվել է անկլավներին, մյուսը՝ Հայաստանի տարածքով միջանցքին»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև հայտնեց, որ եղել են մարդիկ, որոնք ասել են, որ կարող է անկլավների մասին կետով էլ ստորագրել։ «Հետագայում, իհարկե, այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել և մեր հրաժարականն է պահանջել, բայց դա փաստ է։ Ես ցավում եմ, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել և չեն արձանագրվել, որովհետև այդ դեպքում շատ մարդիկ խոսելու տարբերակ ընդհանրապես չէին ունենա»,- նշեց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ քաղաքական թիմից մարդիկ են եղել, որոնք կողմ չեն եղել փաստաթղթին, բայց հիմա էլ քաղաքական թիմի անդամ են. «Եթե «դեմ»-երի ցանկը հրապարակեմ, կարող է իմ անունն էլ այդ ցանկի մեջ հայտնվի»:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն ասել է, թե «անկլավներով ստորագրի»։ «Ես ասել եմ՝ ոչ, չեմ ստորագրի»:

Մանրամասները՝ տեսանյութում։