ՀՀ-ն չի կարող իրեն թույլ տալ ընկնել արևմտյան պատժամիջոցների տակ․ Փաշինյանը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Արևմուտքի բոլոր գործընկերների հետ խոսակցություններում քննարկվում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները չխախտելու նկատմամբ հսկողությունը խստացնելու հարցը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշեց, որ պատժամիջոցների հարցը նաև Հայաստանի և Ռուսաստանի քննարկումների օրակարգում է։

«Արևմտյան մեր բոլոր գործընկերների հետ խոսակցություններում այդ հարցը քննարկվում է, այդ հարցը բարձրացնում են մեր առաջ։ Բայց դրանից առաջ էլ այդ հարցը եղել է Ռուսաստանի հետ մեր քննարկումների օրակարգում։ Եվ մենք, երկուսի հետ հարաբերվելիս, տալիս ենք նույն արձագանքը․ մենք ասում ենք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Ռուսաստանի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, տնտեսական խորը և ռազմավարական նշանակության հարաբերություններ, բայց Հայաստանը նաև այդ և այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի Արևմտյան պատժամիջոցների տակ։

Հետևաբար Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կգործենք ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել Արևմտյան պատժամիջոցների ներքո։ Նախ Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ հայտնվի նման պատժամիջոցների տալ, բացի այդ՝ եթե մենք նման պատժամիջոցների տակ հայտնվենք, մեր ոչ մի դաշնակցի համար դա լավ չի լինի, իսկ մենք կփչացնենք մեր հարաբերությունները Արևմտյան գործընկերների հետ»․- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ դաշնակից որևէ երկրի ձեռնտու չէ, որ Հայաստանը ընկնի պատժամիջոցների տակ։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե արդյոք տրվել են հայկական ընկերություններին համապատասխան հանձնարարականներ, Փաշինյանը ընդգծեց, որ նման լիազորություն ինքը չունի։
«Բայց մյուս կողմից մենք մեր գործընկերներին բացատրում ենք, որ շատ դեպքերում կարելի է պատժամիջոցը խախտել անզգուշությամբ։ Լինում են դեպքեր, որ մարդիկ չիմանալով՝ խնդրի առաջ են կանգնում և երկրին էլ են կանգնեցնում խնդրի առաջ։ Մենք այդ բոլոր ուղղություններով աշխատում ենք, որպեսզի սանկցիաները չխախտենք»,–ասաց նա։
ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ կան ընկերություններ, որոնք հայտնվել են իրենց տեսադաշտում, ու անպայման ուսումնասիրություններ կիրականացվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։