Ալիևը Հայաստանի հետ բանակցություններում դրական արդյունքի հույս է հայտնել

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիլնյուսում Լիտվայի նախագահի հետ բանակցություներից հետո հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները դրական արդյունք կունենան։

«Հուսով ենք, որ բանակցությունները վերջնարդյունքում կհանգեցնեն Հարավային Կովկասում կայուն խաղաղության»,- ասել է Ալիևը՝ միաժամանակ Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով։

Նա նշել է, որ Լիտվայի նախագահի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր։ Ալիևը հայտարարել է, որ, իբր, «Բաքուն ամեն ինչ անում է հարաբերությունները կարգավորելու համար, կառուցողական ջանքեր է գործադրում»՝ նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիրն անխուսափելի է և պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան էլ հայտարարել է, որ աջակցում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։

«Լիտվան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման կողմնակիցն է՝ դիվանագիտական ​​միջոցներով։ Այդ նպատակով Լիտվան վճռականորեն աջակցում է Եվրամիության և մեր անդրատլանտյան դաշնակիցների ջանքերին»,- ասել է Նաուսեդան։

Էմմա Չոբանյան