Ուզում եք հարցերը տեղափոխել տղայական հարթությո՞ւն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
Բոլորը

Ընտանիքի անդամ լինելու գործոնով է պայմանավորված, որ տեղյակ եմ Աշոտ Փաշինյանի գործից, իսկ իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործից՝ ոչ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես քաղաքացուն՝ Սոնա Մնացականյանի ծնողին իմ համարը փոխանցել եմ, ասել եմ զանգեք, երբ կարիք լինի, համարն էլ գրանցել եմ մոտս: Ես բացթողած զանգ չունեմ իրենից: Եվ ոչ մի պատճառ չկա, որ այդ գործն օբյեկտիվ չքննվի»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ չի դիտել որդու մասնակցությամբ տեսանյութը, որտեղ երևում է, որ Աշոտ Փաշինյանն ինքնակամ նստում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ավտոմեքենան:

«Ինձ պետք չեն կադրերը, իրավական նրբությունների մեջ չեմ պատրաստվում խորանալ: Իմ որդին քրեադատավարական բոլոր պարտավորությունները կատարել է, բժշկական զննման և առերեսման գնացել է: Ես բացարձակ տեղյակ չեմ իմ որդու քրեական գործից: Տեղյակ լինելու միակ աղբյուրը իմ որդին է: Ինչքան մանրամասներ ես գիտեմ, իր հետ ամենօրյա շփումից է»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը չբացառեց, որ կդիտի որդու մասնակցությամբ տեսանյութը, սակայն պնդեց, որ չի հորդորի նրան հետ վերցնել ցուցմունքը: Փաշինյանն ընդգծեց, որ իր համար դա անընդունելի մտածելակերպ է:

«Ի՞նչ է նշանակում՝ հորդորել դիմումը հետ վերցնել: Իրավապահ մարմիններին դիմելը և նրանց հետ համագործակցելը պետք է դառնա հանրային կյանքի բաղադրիչ: Եթե չկա հանցակազմ, թող կարճեն, կա հանցակազմ՝ թող ուղարկեն դատարան, դատարանը որոշում կայացնի: Ի՞նչ է՝ ուզում եք հարցը տեղափոխել տղայական կամ մերձտղայական հարթությո՞ւն: Սա պետություն է․․․

Այդ մարդիկ չէ՞ին, որ մանկապարտեզ գրավելուց էին խոսում, իսկ եթե դա հաջորդ պահին տեղի ունենա, չե՞ք ասի՝ բա պետությունն ինչ էր մտածում»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը լրագրողից հետաքրքրվեց՝ հե՞տ է վերցրել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի դեմ ներկայացրած բողոքն իրեն հարվածելու համար և բացասական պատասխան ստանալուց հետո նշեց. «Ես կոչ եմ անում ձեր դիմումը հետ չվերցնել, բայց դուք ձեր դիմումը հետ կվերցնեք, նոր ուրիշներին նման հարցեր կտաք: Տեսանյութում երևում է, որ դուք մտնում եք Հակոբ Արշակյանի կնոջ սուպի մեջ»:

Ի պատասխան լրագրողի՝ «չկա նման բան» արձագանքի, Փաշինյանը նշեց․ «Ուրեմն սխալ տեսանյութ եմ դիտել, կներեք»:

Մանրամասները՝ տեսանյութում։