Չեմ բացառում, որ ՀՀ-ն դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, եթե արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Քննարկման փուլում է՝ Հայաստանը կմասնակցի՞ Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններին, թե՞ ոչ։ Այս մասին այսօր հրավիրվաս ասուլիսում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լրացուցիչ կքննարկվի և կիմացվի, թե ինչ ձևաչափով և ինչ ծավալով կմասնակցենք», – ասաց վարչապետը։
ԱԽ քարտուղարն ասել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց է քննարկվել, ի՞նչն է ստիպել հետ կանգնել այդ որոշումից։ Անդրադառնալով այս հարցին, Փաշինյանը նշեց․ «Եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, երբ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։

ՀԱՊԿ-ից դուրս գալ ասելով նկատի ունեմ կազմակերպության ունեցած պարտավորությունները։ Չէի ասի, թե այդ հարցը դուրս է եկել օրակարգից։ Դուրս չի եկել օրակարգից, քանի դեռ այդտեղ կա հարց քննարկելու, այդ հարցը քննարկվում է։ Տեսեք, անընդհատ խոսվում է մոնիտորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ չգա, ինչո՞ւ չի գալիս, ի՞նչն է պատճառը։ Մենք էլ դրա մասին թափանցիկ ասում ենք։

Ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ։ Բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Դե որ դուրս է եկել, էլ ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մնո՞ւմ է անելու։ Եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։ Է, դուք գիտեք ՀՀ-ն այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու այլ առաջարկներ չի ստացե՞լ։ Իհարկե, այդ հնարավորությունը եղել է, և այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել է՝ դե դուք ՀԱՊԿ անդամ եք, ինչ քննարկենք ձեզ հետ»։

Հարցին, թե ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալը չի՞ փչացնի հայ-ռուսական հարաբերությունները՝ Փաշինյանը պատասխանեց. «Դե ես էլ նույն հարցը տալիս եմ, ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալը նեգատիվ ազդեցությո՞ւն ունի, թե՞ չունի։ Էս վերջերս սոցիոլոգիական հարցում էր արվել, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հանդեպ վստահելիությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում նվազում է։ Հարաբերություն ասելով հո միայն ղեկավարների միջանձնային հարաբերությունները չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։