Ադրբեջանական բեկորն է որոշե՞լ, որ Աննա Հակոբյանը հերոսածին մայր չէ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Ինչո՞վ հերոսածին մայր չէ իր կինը՝ Աննա Հակոբյանը․ նրանով, որ պատերազմում Աշոտ Փաշինյանը չի զոհվե՞լ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ճի՞շտ էր արդյոք հերոսածին մայր Գայանե Հակոբյանին կալանավորելը, ինչն առաջացրեց հանրության ընդվզումը, ասուլիսի ժամանակ հետաքրքրվեցին լրագրողները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Փաշինյանը դրվագ պատմեց 44-օրյա պատերազմից, որին իր որդի Աշոտ Փաշինյանը մասնակցել է որպես կամավոր։
«Մարտական հերթապահության ժամանակ Աշոտ Փաշինյանը հրետակոծության կամ հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկի հետ։ Եվ այդ հրետակոծության կամ հրթիռակոծության ժամանակ իր ծառայակից ընկերը, որի հետ նրանք պատսպարված, մարմնով իրար կիպ կպած են եղել, զոհվել է։

Ես կարծում եմ, որ պարզ է բոլորիս, որ ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պետք է չզոհվի, ոչ ոք․․․

Ես ուզում եմ մի հարց տալ՝ եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերոս, իսկ եթե չի սպանել այդ բեկորը և միլիմետրերով անցել է իր կողքով, նա դառնում է հակահերո՞ս։

Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա, որ միլիմետրերով անցել է, Աննա Հակոբյանն էլ հերոսածին մա՞յր չէ։ Ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել։ Առավել ևս այն պայմաններով, որ այդ նույն ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ այսինքն՝ մարդիկ ուզում են ավարտին հասցնել այն առաքելությունը, որ չի հասցրել ադրբեջանական բեկո՞րը։

Մանրամասները՝ տեսանյութում։