Խաղաղության պայմանագրի երաշխավորի մասով ըմբռնման փոփոխություն կա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Մոսկվայի հանդիպումը հինգշաբթի օրն է, և չեմ կարծում, որ իրատեսական է մինչև այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե կոմունիկացիաների բացման վերաբերյալ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի, դուք գիտեք՝ մեր մոտեցումները և սկզբունքները, բացառել չեմ կարող:

Ես ասացի, որ մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիր: Համենայնդեպս, մեր թիմը շատ ինտենսիվ է աշխատում:
Դուք գիտեք, որ Վաշինգտոնից առաջ մենք մեր խմբագրումները նորից փոխանցել ենք ադրբեջանական կողմին: Եթե չեմ սխալվում, դա 4-րդ խմբագրումն էր: Հիմա մենք, ըստ էության, իրենց արձագանքին ենք սպասում, որը, հույս ունենք՝ կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, ըմբռնումը, պայմանավորվածությունները, այն ըմբռնման առաջընթացը, որն արձանագրվել է:
Ադրբեջանն, օրինակ, այս շաբաթ եթե փոխանցի իր արձագանքները, և եթե մեկ շաբաթը բավարար է վերլուծելու համար, եթե տեսնենք այդ առաջարկները, և եթե մոտեցումները համարենք ընդունելի փոխզիջումային տրամաբանության մեջ, ինչո՞ւ չէ: Բայց այս պահին դեռևս չենք ստացել իրենց արձագանքները»,- նշեց վարչապետը:

Միջազգային երաշխավորի առումեվ վարչապետը նշեց․ «Այդ թեմայով, կարծես թե, ըմբռնման որոշակի փոփոխություն կա:
«Երաշխավորը, եկեք պայմանական ասենք, որովհետև բանակցային գործընթացի ընթացքում այդ ֆունկցիան նկարագրող այլ տերմիններ ևս առաջարկվել են, երաշխավոր լինելը այսպիսի բարդ տարածաշրջանում շատ մեծ պատասխանատվություն է, որը շղթայական և՛ հնարավորություններ կարող է առաջացնել երկրների համար, և՛ ռիսկեր, կարող է հեղինակությունը բարձրացնել, և կարող է հեղինակությանը լրջորեն վնասել:
Այս առումով այնպես չէ, որ բոլորը խանդավառված են և իրար հերթ չտալով ուզում են, որ այդ դերը ստանձնեն: Բայց միաժամանակ, եթե միջազգային հանրությունն արձանագրի, որ կողմերի միջև իսկապես անկեղծ ցանկություն կա տևական խաղաղություն հաստատելու, կարծում եմ, որ կլինեն երկրներ և կազմակերպություններ, սկսած առանձին երկրներից, ավարտած ՄԱԿ-ի ԱԽ-ով, որ ոչ թե կցանկանան, այլ կհամաձայնեն ստանձնել այդ գործառույթը»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ ես ընդամենը տպավորություն եմ կիսում այս պահին իմ ունեցած քննարկումների հիման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։