Չավուշօղլուն նախագահի ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուին մեղադրել է «ռուսական շուկան վախեցնելու համար»

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում նախընտրական արշավի շրջանակում կրկին մեղադրանքներ է հնչեցնել նախագահի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հասցեին, մասնավորապես՝ Ռուսաստանի վերաբերյալ վերջինի հայտարարությունների հետ կապված։ Չավուշօղլուն նշել է, որ Քըլըչդարօղլուի հայտարարությունները վախեցրել են «ռուսական շուկան»։

«Ցավոք, այս ընտրությունների ժամանակ ես տեսնում եմ պարոն Քըլըչդարօղլուի չափազանց անպատասխանատու հայտարարությունները, հատկապես՝ «Մենք ներգրավվելու ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ»։ Նրա հայտարարությունը շատ է վախեցրել ռուսական շուկան»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ պոպուլիստական ​​հռետորաբանությամբ կամ երկրին օգուտ չբերող հայտարարություններով ոչ մի տեղ չեն կարող հասնել։

«Մեզ համար ի՞նչ օգուտ է հավասարակշռության քաղաքականությունը խաթարելը։ Ի՞նչ օգուտ կբերի դա մեզ: Արդյո՞ք դա ձեռնտու է զբոսաշրջության համար։ Ո՛չ, այստեղ մենք տեսանք վնասը։ Մենք մեր բնական գազի մոտ 45 տոկոսը գնում ենք Ռուսաստանից։ Արդյո՞ք այն կտրելը մեզ օգուտ է տալիս»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Հավելենք, որ Քըլըչդարօղլուն ավելի վաղ ՌԴ-ին մեղադրել էր Թուրքիայի ընտրություններին միջամտելու մեջ։ Նա նաև նշել էր, որ նախագահ Էրդողանը ռուսական հսկողության տակ է։

Էմմա Չոբանյան