Կոնստանտին Զատուլինին արգելել են մուտք գործել Ղազախստան

Լուրեր

17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
Բոլորը

Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին թույլ չեն տվել մուտք գործել Ղազախստան՝ այցի անցանկալի լինելու պատճառով։ Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով նրա մամուլի ծառայությանը։

Զատուլինին թույլ չեն տվել անցնել անձնագրային հսկողության գոտիով։ Թե ինչ նպատակով է պատգամավորը մեկնել Ղազախստան, հայտնի չէ։

«Որոշ դժվարություններից և իրավիճակին ՌԴ ԱԳՆ միջամտությունից հետո խնդիրը լուծվեց»,- RBC-ին ասել են Զատուլինի մամուլի ծառայությունից՝ չհստակեցնելով, թե ինչ է դա նշանակում։

Forbes-ի ղազախական ծառայությունը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, այսպես կոչված, Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունները չճանաչելու մասին, ինչի հետ կապված անցյալ տարվա հունիսին Զատուլինը դիտողություն էր արել։

2022 թվականի սեպտեմբերին Ղազախստանի բանկերի կողմից «Միր» քարտերի դադարեցման հետ կապված հարցին ի պատասխան՝ Զատուլինն ասել է. «Երկիրը, որն աշխարհում ամենաերկար ցամաքային սահմանն ունի Ռուսաստանի Դաշնության հետ, իմ կարծիքով, շատ մեծ ռիսկի է դիմում, երբ փորձում է, չնայած մեր պատմական և աշխարհագրական մոտիկությանը, ներկա իրավիճակում կենտրոնանալ արևմտյան պատժամիջոցների վրա»։

Այն ժամանակ Ղազախստանի խորհրդարանը ռուս պատգամավորի հայտարաություններն անվանեց ոչ բարեկամական և սադրիչ։

Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը ևս Զատուլինի այցն անցանկալի էր անվանել նրա հայտարարությունների պատճառով։

Տաթև Ֆռանգյան