ՌԴ-ն նոր ավիացիոն խումբ է ստեղծում՝ Ուկրաինայի վրա հարձակվելու համար․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրիտանական հետախուզության հերթական զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը մեծ հավանականությամբ այժմ զբաղված «Փոթորիկ» մականվամբ նոր հարվածային էլիտար ավիացիոն խմբի ստեղծման աշխատանքով՝ Ուկրաինայի տարածքում գործողությունների համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հետախուզության՝ այն, հավանաբար, ներառելու է Սու-24 և Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների առնվազն մեկ էսկադրիլիա, ինչպես նաև հարվածային ուղղաթիռների էսկադրիլիա:

«Նման տիպի ինքնաթիռների համադրությունը թույլ է տալիս ենթադրել, որ խմբի հիմնական դերը լինելու է ցամաքային հարվածային առաքելությունների իրականացումը»,- ասվում է զեկույցում։

Բրիտանական հետախուզությունը նշում է՝ նման խմբի ստեղծումը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կանոնավոր էսկադրիլիաները հետ են մնում իրենց հիմնական առաջադրանքների՝ Ուկրաինայի սահմանների վրա հարձակումների կատարման հարցում։

 

Էմմա Չոբանյան