Թատերականացված  ներկայացում է․ Ադրբեջանի շոուն տապալվեց․ Տ․ Բալայանը՝ Լելե Թեփեի բարձունքի ֆոնին նկարված ռուս գործիչների մասին

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկար՝ ցուցադրելով Լելե Թեփեի բարձունքի ֆոնին մի խումբ ռուս գործիչների, որոնց թվում են՝  ՏԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը,  եվրասիական միջազգային շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն և մի խումբ այլ ռուս գործիչներ։ Ադրբեջանական կայքերը հրապարակել են նաև ռուս գործիչների կողմից արված ադրբեջանամետ հայտարարությունները։

ՀՀ ԱԳՆ խոսնալ Տիգրան Բալայանն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այս լուսանկարին և հնչեցված հայտարարություններին, նշեց․ «Դուք կարծում եք, որ Ադրբեջանի հաշվին ռուս փորձագետները, որոնք ճամփորդել են այդ երկրով, այլ հայտարարություններ պետք է անեի՞ն։ Պարզ է, որ դա թատերականացված  ներկայացում է, որի նպատակն այդ հայտարարություններն էին։  Այդ նույն հայտարարությունները, որոնք ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տարածում էին, միգուցե, գրվել են այլ տեղ և տրվել էին ընդամենը հնչեցվելու այդ փորձագետներին։ ՌԴ-ի դիրքորոշումը ՀՀ-ի և Արցախի հետ կապված հայտնի է, բազմիցս հնչեցվում է ամենաբարձր մակարդակով՝ այդ թվում և մեր խորհրդարանական գործընկերների մակարդակով։ Ադրբեջանը փորձում էր շոու սարքել, և դա շատ լավ տապալվեց»։