Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օղանին՝ միջնորդելով աջակցել Էրդողանին

Լուրեր

24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
24.02.2026 | 13:29
Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն
24.02.2026 | 13:20
Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական  մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս զանգահարել է Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օղանին՝ միջնորդելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Yeni Akit-ը, գրում է, որ Ալիևը Օղանին մասնավորապես ասել է․«Եթե Էրդողանը չընտրվի շատ վատ կլինի բոլորիս համար։ Դրա պատճառը մի՛ դարձեք»։

Թերթի լրագրող Ջան Աթաքլին, հղում անելով «Աթա» դաշինքում իր աղբյուրներին, հայտում է, որ Օղանը ավելի հակված է եղել չեզոք մնալ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Մայիսի 19-ին Օղանը հանդիպել էր Էրդողանի հետ։ Լրատվամիջոցի աղբյուրն ասել էր, որ անհանգստացած են այդ հանդիպումից և «լավ չէ, որ Օղանը հանդիպել է Էրդողանին»։ Թուրքիայի նախագահական ընտրություններում 5 տոկոս ձայն ստացած  Օղանը պատրաստվում է այսօր հայտարարել՝ ում է ստարելու՝ Էրդողանին, թե ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները գրում են, որ Օղանը մտադիր է աջակցություն հայտնել Էրդողանին։

Նշենք, որ Սինան Օղանը  ծնվել է Իգդիր քաղաքում ադրբեջանցիների ընտանիքում։ Նա սովորել է  Մոսկվայի պետական համալսարանում, վարժ տիրապետում է ռուսերենին և անգլերենին, աշխատել է Թուրքիայի և Ադրբեջանի մի շարք համալսարաններում։ Կապեր ունի և՛ ՌԴ-ի, և ՛ Ադրբեջանի հետ։ Նա նաև եղել է Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության (TIKA) ներկայացուցիչը Բաքվում, որտեղ նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել է պետական մեդալով։

Էմմա Չոբանյան