Հանրահավաք՝ ի պաշտպանություն արցախցիների

Լուրեր

19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
Բոլորը

Ի պաշտպանություն արդեն հինգ ամիս շրջափակված Արցախի՝ մի խումբ քաղաքացիներ նախօրեին հանրահավաք էին կազմակերպել Կոռնիձորում։ «Կամավորական շարժում» ՀԿ կազմակերպած հանրահավաքի մասնակիցները երթով Կոռնիձոր գյուղի կենտրոնից շարժվել են դեպի սահմանային հատված, որտեղ էլ տեղի է ունեցել բուն հանրահավաքը:

«Թշնամին այսօր ցույց է տալիս իր գլխավոր հարվածի ուղղությունն՝ Լաչինի անցակետը դնելով։ Նա մեզ ուզում է բաժանել, որովհետև գիտի՝ բաժանելով կարելի է տիրել այս ժողովրդին»,- հավաքված մասնակիցներին դիմելով՝ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Ակցիայի մասնակիցների գործողությունները հեռակա ողջունել էր Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը.

«Յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ի զորակցություն Արցախի ու արցախահայության, ողջունելի ու գնահատելի է։ Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան։ Համայն հայության համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ միայն կարող է իրականություն դառնալ ցանկացած հայրենանպաստ նախաձեռնություն։ Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է, Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ունեցած դիրքորոշումը՝ անփոփոխ»,- նշել էր նա։

Հանրահավաքին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ժամանած մեծ թվով քաղաքացիներ, քաղաքական և հասարակական գործիչներ:

Կոռնիձրի հանրահավաքի մասնակիցներին հեռակա միացել են նաև Արցախում՝ նույնպես երթ և հանրահավաք անցկացնելով։