Գայանե Հակոբյանը կալանավորվեց

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և Գայանե Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել մեկամսյա կալանքը։

Նշենք, որ ՔԿ-ն միջնորդել էր երկու ամսով կալանավորել, սակայն դատավորը որոշեց մասնակի է բավարարել միջնորդությունը:

Հիշեցնենք, որ միջադեպ էր տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի միջև, որից հետո Փաշինյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին։

Վերջինս հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի դիմացով անցնելիս է եղել, երբ հանդիպել է 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, որոնցից մի կին մոտեցել է իրեն, առաջարկել նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Ըստ իրավապահների հաղորդագրության՝ երբ նստել է մեքենան, կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից, և տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: գայանե Հակոբյանն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե՝ ոչ: Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ Աշոտ Փաշինյանը մեքենայից դուրս է նետվում։ Թե դեպքն ինչպես է եղել և մեքենայի մեջ ինչ խոսակցություն է եղել, այս մասին Գայանե Հակոբյանի տեսակետը մեզ հայտնի չէ։

Factor.am-ի հետ զրույցում Հակոբյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը դիրքորոշում էր հայտնել, որ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի հետ տեղի ունեցածը առևանգում որակվել չի կարող։ Ըստ Մելիքյանի՝ որևէ մեկը չի պնդում, որ Աշոտ Փաշինյանի նկատմամբ եղել է բռնություն, որևէ մեկը չի պնդում, որ Աշոտ Փաշինյանը մեքենան նստել է իր կամքից անկախ,հայտնի է, որ Գայանե Հակոբյանը մեքենայում որևէ միջոց չի ձեռնարկել, որն Աշոտ Փաշինյանին կզրկեր մեքենայից դուրս գալու հնարավորությունից, մեքենայում նրանք եղել են երկուսով, և նման հանգամանքներում Աշոտ Փաշինյանը չէր կարող ընկալել, որ ինքն զրկված է ազատությունից։

«Առևանգման համար անձը պետք է գիտակցի, որ զրկված է ազատությունից։ Այս հանգամանքներում կարելի՞ է նման հետևության գալ»,- ասել է Ռուբեն Մելիքյանը։