Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահ Գիլիերմո Շանտադային

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահ Գիլիերմո Շանտադայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) շրջանակում:

Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալել համաժողովը, որի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը՝ ներկայացնելու իրենց հետազոտությունները, պատկերացումները և մանկական քաղցկեղի բուժման լավագույն փորձն ամբողջ աշխարհում:

Նախագահը Խաչատուրյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր երկրում և կարևորել նման միջոցառումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս խնդիրները խորքային քննարկել և միասնական քաղաքականություն մշակել: Նախագահը նշել է նաև, որ Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում առողջապահության ոլորտին:

«Մենք շատ ենք կարևորում այն, որ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովն անցկացվում է Հայաստանում: Համոզված եմ, որ համաժողովի երեք օրերի ընթացքում կփորձեք նոր լուծումներ գտնել: Համակարգված աշխատանք է կատարվում նաև մեր մասնագետների կողմից, և մեր բոլորիս հիմնական նպատակն այն է, որ ոչ մի երեխա ուշադրությունից դուրս չմնա և հնարավորություն ունենա պատշաճ բժշկական օգնություն ստանալ: Հույս ունեմ, որ ձեր համագործակցությունը շարունակական է լինելու»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Գիլիերմո Շանտադան շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր առաջին այցելությամբ: «Մեր միությունը համախմբում է ամբողջ աշխարհի շուրջ 3000 մասնագետների: Շատ հպարտ ենք այն աշխատանքի համար, որը կատարվում է Ասիայում, ինչպես նաև Հայաստանում: Այն իսկապես օրինակելի է: Շատ ուրախ ենք այստեղ լինելու համար»,– նշել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահը: