Միրզոյանը և Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ

Լուրեր

17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
17.12.2025 | 20:23
Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ
17.12.2025 | 20:11
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի բնակելի շենքերին. վիրավորել է  26 մարդ
17.12.2025 | 20:00
Եթե ընդդիմությունը ՌԴ-ի երգն է երգում, այո՛, թիրախավորվելու է իբրև հիբրիդային սպառնալիք․ Էդգար Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:47
«5 տարի առաջ եմ գնացել բժշկի»․ հարցում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:45
Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ճանապարհներին 19:35-ի դրությամբ
17.12.2025 | 19:29
«Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիրը ՀՀ նախագահին է ներկայացրել նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականը
17.12.2025 | 19:14
Աստղաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել
17.12.2025 | 19:00
Փաշինյանի իշխանությունը հուղարկավորում է ժողովրդավարությունը․ ՀՀ-ն դարձրել են դեմոկրատիայի պանթեոն․ Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 18:50
Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ
Բոլորը

Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։

Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն ​​հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։

Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները:

Նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: