Ընտրություններին ընդառաջ Էրդողանը պատմել է Պուտինի հետ հատուկ հարաբերությունների մասին

Լուրեր

24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:45
«Իմ կյանքը լուրջ վտանգի տակ է «Վանաձոր»-ի բերդում»․ կալանավորը սպառնալիքներ է ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:37
Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան
24.02.2026 | 19:27
Երևանում մեկնարկել են Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
Բոլորը

Թուրքիան «հատուկ և աճող» հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ չնայած Անկարայի վրա ճնշումներին, որպեսզի օգնի ուժեղացնել արևմտյան պատժամիջոցները Մոսկվայի դեմ։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է հաջորդ շաբաթ կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ CNN-ին տված հարցազրույցում։

«Մենք այն կետում չենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառենք, ինչպես արեց Արևմուտքը։ Մենք կապված չենք Արևմուտքի պատժամիջոցներով։ Մենք ուժեղ պետություն ենք և դրական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց կարիքն ունեն բոլոր հնարավոր ոլորտներում։ Արևմուտքն այնքան էլ հավասարակշռված մոտեցում չի ցուցաբերում։ Ձեզ անհրաժեշտ է հավասարակշռված մոտեցում այնպիսի երկրի նկատմամբ, ինչպիսին Ռուսաստանն է, ինչը շատ ավելի հաջող մոտեցում կլիներ»,- ասել է Էրդողանը։

Խոսելով հացահատիկային գործարքի և այն երկու ամսով երկարացնելու մասին՝ Թուրքիայի նախագահը դրա հաջողությունը կապել է ՌԴ-ի նախագահ հետ լավ հարաբերությունների հետ։

«Դա հնարավոր է եղել նախագահ Պուտինի հետ մեր հատուկ հարաբերությունների շնորհիվ»,- նշել է Էրդողանը։

CNN-ին տված հարցազրույցում Էրդողանն անդրադարձել է նաև Արևմուտքի հետ թուրքական լարվածության ևս մեկ կարևոր կետի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության խնդրին։ ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակն ունեցող Թուրքիան արգելափակել է Ստոկհոլմի անդամակցությունը դաշինքին՝ մեղադրելով նրան արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին ապաստան տալու մեջ:

«Քանի դեռ Շվեդիան շարունակում է թույլ տալ Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների ճյուղերին ազատ շրջել Ստոկհոլմի փողոցներում, մենք չենք կարող բարեհաճորեն նայել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Մենք հիմա պատրաստ չենք դրան»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան