Մոսկվան կփորձի ինչ-որ բան ստորագրել տալ․ Արա Պապյանը՝ սպասվող հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Շատ կարևոր են առաջիկա ամսվա ընթացքում զարգացումները Ռուսաստան-Ուկրաինա ռազմաճակատում, որովհետև հաճախ դրանով է պայմանավորվում Արևմուտքի վերաբերմունքը Հարավային Կովկասի և Հայաստանի նկատմամբ։ «Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով այսօր հրավիրված ասուլիսում այս կարծիքը հայտնեց Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը։

«Հայաստանն ամեն ինչ պետք է անի իր բանակը և պետականությունը վերակերտելու համար։ Ցավոք Հայաստանի ինքնիշխանությունը գրեթե ամայացված է»,- նշեց Պապյանը։

Նրա դիտարկմամբ՝ միջազգային քաղաքական վեճերը կարելի է լուծել քաղաքակիրթ, խաղաղ ճանապարհով․ մասնավորապես կարելի է միջազգային դատարան դիմելու միջոցով որոշել, թե որն է Հայաստան -Ադրբեջան սահմանը, ինչպես նաև Արցախի ճակատագիրը։

«Ակնհայտ է, որ եթե մենք Սովետական Ադրբեջանը և Սովետական Հայաստանը ընդունում ենք որպես հիմքեր այս հակամարտությունը լուծելու համար, ապա դա նշանակում է, որ մենք ընդունում ենք ոչ միայն Արցախը, որպես Ադրբեջանի մաս, այլ նաև խնդիրներ ենք ունենալու անկլավների հետ կապված և մեր դեմ ուղղված հայցերի հետ կապված, որոնց համաձայն՝ Հայաստանն «օկուպացրել» էր տարածքներ։

Խնդիրը պետք է ունենա ավելի ընդգրկուն լուծում։ Միջազգային խաղաղապահների ներկայությունն է, որ կկարողանա կայունացնել իրավիճակը։ Հետագայում միջազգային իրավունքի հիման վրա հնարավոր է խնդիրներին լուծում տալ։

Ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն և քաղաքական կամքն էլ չկա խնդիրները լուծելու, տեսնում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը Ռուսաստանի վրա գնալով ավելի է ուժեղանում»,- նշեց Պապյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։