Միջազգային թատերական 10-րդ օլիմպիադայում հայկական թատերախումբը ներկայացել է բեմադրությամբ

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մայիսի 10-15-ը մասնակցել է Հունգարիայում կայացած միջազգային թատերական 10-րդ օլիմպիադային։ Սեգեդ քաղաքում թատերախումբը ներկայացրել է բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի «Վերոնիկան որոշում է մահանալ» ներկայացումը։ «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը նշեց, որ Միջազգային թատերական օլիմպիադայի միջազգային կոմիտեի անդամ են աշխարհի հանրահայտ թատերական գործիչները՝ ռեժիսորներ, բեմադրող նկարիչներ և արտիստներ։

Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասաց, որ նախօրոք ներկայացրել են մի քանի բեմադրություններ և ընտրել են Պաուլո Կոելիոյի ստեղծագործությունը։

«Մենք ավելի հակված էինք հայ հեղինակի աշխատանքով ներկայանալ, բայց, կարծում եմ, Կոելիոյի հանրահայտ լինելով, ինչու չէ, նաև «Վերոնիկան որոշում է մահանալ» ստեղծագործության բեսթսելլեր լինելով, ընտրվեց այդ գործը»,- նշեց Կարո Շահբազյանը։ Ըստ թատրոնի տնօրենի՝ տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանն է մասնակցել օլիմիպիադային։

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմադրիչ Արթուր Սարիբեկյանի խոսքով՝ դժվար էր օտար հանդիսատեսին ներկայացնել ստեղծագործության հիմնական գաղափարը, ինչպես ասաց Սարիբեկյանը թատրնն ունի արտահայտչամիջոց՝ գործողություն, որի միջոցով թատերախումբը կարողացել է իր խոսքը փոխանցել հանդիսատեսին։

«Երբ առաջին անգամ կարդացի Կոելիոյի ստեղծագործությունը գիրքը ծալեցի, դրեցի մի անկյունում և հետո հասկացա, որ ենթագիտակցությանս մեջ մնացել է ամենակարևոր գաղափարը ապրել, ինչ էլ որ լինի։ Ենթագիտակցությանս մեջ անընդհատ այն միտքն էր որ պետք է ստեղծագործել, պետք է ապրել, շարունակել հոտոտել կյանքի գունավոր երանգները։ Արդեն երկրորդ անգամ ստեղծագործությունը կարդալուց հետո հասկացա որ դա եմ ուզում ասել և անմիջապես վեպից վերածեցի պիեսի»,- պատմում է Արթուր Սարիբեկյանը։

Դերասաններ Ավո Խալաթյանը և Մարիամ Ղազանչյանը կիսվեցին իրենց տպավորություններով։ Հատկապես դերասաններին տպավորել էր հանդիսատեսի վերաբերմունքը և արձագանքը։ Դերասան Ավո Խալաթյանի խոսքով՝ այն փաստը, որ թատրոնը շրջագայում է, արդեն իսկ մեծ փորձ է։

Միջազգային շրջագայութոյուններից բացի թատրոնը նախատեսում է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այցելել Սյունքի մարզ մանկական ներկայացումներով։

Սոնա Հովսեփյան