Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ երեկ՝ 18.05.2023թ, ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա:

Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր: 19․05․2023թ․ առավոտյան ժամը 10:30–ի դրությամբ՝ հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը հասել է 16-ի, որոնցից 2-ը գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում: Երեխաների վիճակը գնահատվել է բավարար: Նախնական ախտորոշվել է սննդային թունավորում (չճշտված) և փսխումային համախտանիշ:

Արագ արձագանքելով ստացված տեղեկատվությանը՝ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ, մասնավորապես՝ կատարվել է նմուշառում մանկապարտեզի 18․05․2023թ․ ճաշացանկում ներառված սննդամթերքից (խաշած ձու, թանապուր, ոլոռով ապուր, մակարոնով փլավ): Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն: