Եթե մեկը երեխային ասում է՝ գնանք, ցույց տամ՛ ծնողդ ինչ է արել, պետք է ասել՝ դու էլ երեխա ունես․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Զոհված զինծառայողների ծնողներին պետք է շատ զգույշ և մեծ ուշադրությամբ վերաբերվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ անթույլատրելի է այդ ծնողների զգացմունքներն օգտագործել քաղաքական նպատակներով, և դա պետք է բացառել։

«Որևէ երեխա չպետք է պատասխանատվության ենթարկվի իր ծնողների արարքների համար: Հակառակը, այո, ինչ-որ տեղ ծնողը պատասխանատու է իր երեխայի դաստիարակության համար։

Զավակներից չի կարելի պատասխանատվություն պահանջել ծնողների արարքների համար, դա վտանգավոր տեղ կտանի, ով ուզում ես եղիր։ Եթե մեկը երեխային ասում է՝ գնանք, ցույց տամ՛ ծնողդ ինչ է արել, պետք է ասել՝ դու էլ երեխա ունես․․․

Ցանկացած քաղաքացի իրավունք ունի դժգոհություն հայտնել իշխանությունների գործողություններից, բայց հաշվեհարդարի կոչերը մեր հասարակությանը կարող են ուրիշ տեղ տանել․․․

Սա քաղաքական պայքարի այլասերված դրսևորման հետևանք է, հասարակության մեջ միասնականության բացակայության հետևանք։ Մարդիկ, որոնք տասնյակ տարիներ թունավորել են երկրի հասարակական-քաղաքական կյանքը, շարունակում են դա անել»,- նշեց պատգամավորը։

Խաչատրյանը հավելեց, որ տպավորություն ունի, թե Հայաստանում կան ուժեր, որոնք հրաման են ստացել երկրում քաղաքացիական պատերազմ հրահրել։ «Ես դա տեսնում եմ։ Ես լավ ճանաչում եմ այս մարդկանց, վաղուց եմ ճանաչում նրանց։ Այս մարդիկ ամեն գնով պատրաստ են իշխանության գալ՝ արյուն թափել, կրակել, հեղաշրջում անել»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել  հետևից ընթացող մեքենայի կողմից, որում եղել են նույն կազմակերպության անդամներ։

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։