«ՌԴ-ն Հարավային Կովկասում պատմական դերակատարում ունի, համոզված եմ՝ մեր դաշնակիցները դա հասկանում են»․ Լավրովը՝ Միրզոյանին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Մոսկվան հետաքրքված է շարունակել առաջ մղել Հայաստանի Ռուսաստանի ղեկավարների միջև առկա բոլոր պայմանավորվածությունները, առաջին հերթին՝ առևտրատնտեսական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մեկնարկին։

«Կարծում եմ՝ կանդրադառնանք նաև ինտեգրացիոն միավորումներում՝ ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում և ԱՊՀ-ում մեր համագործակցության հարցերին։ Իհարկե, այսօրվա հանդիպման գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ այստեղ եռակողմ հայտարարությունների դերը, որոնց տակ դրված են երեք երկրների ղեկավարների ստորագրությունները, նշանակալի է, դրանք պետք է վճռական նշանակություն ունենան բոլոր հարցերի լուծումները գտնելիս։ Սա վերաբերում է խաղաղության պայմանագրին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ու սահմանազատմանը։ Կարծում եմ՝ առաջընթացն այս բոլոր ուղղություններով առանցքային է Հարավային Կովկասում  խաղաղության համար»,- ասել է Լավրովը։

Միաժամանակ, ռուսաստանցի պաշտոնյան ընդգծել է Ռուսաստանի հատուկ դերը տարածաշրջանում։

«ՌԴ-ն այս տարածաշրջանում ունի պատմական դերակատարում և ամենալուրջ շահերը, համոզված եմ՝ մեր դաշնակիցները դա հասկանում են։ Այդ համատեսքտում կձգտնեք անել հնարավորը, որ այսօր սպասվելիք միջոցառումները լինեն արդյունավետ և կոնկրետ արդյունքների հասնեն»,- ասել է Լավրովը։

Նա նաև խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին մասնակցությունից և հույս հայտնել, որ Հայաստանի վարչապետը կկարողանա մասնակցել նաև մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։

Էմմա Չոբանյան