Թուրքիայի Աշխատավորական կուսակցությունը պնդում է, որ ընտրակեղծիքներն ազդել են 4,2 մլն ձայների վրա

Լուրեր

14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Բոլորը

Թուրքիայի Աշխատավորական կուսակցությունը (TİP) բարձրաձայնել է ընտրակեղծիքների մասին, որոնք կարող են ազդել մայիսի 14-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ավելի քան 4 միլիոն ձայների վրա, գրում է Turkish Minute-ը։

TİP-ի փոխնախագահ Դողան Էրգյունը Ստամբուլում կուսակցության նահանգային գրասենյակում ճեպազրույցի ժամանակ, վկայակոչելով կուսակցության իրավաբաններին, ծրագրային ապահովմանն ու տվյալների վերլուծաբաններին, ասել է, որ նրանք գտել են, որ շուրջ 4,2 միլիոն ձայն «կասկածելի է»:

Նա նշել է, որ մայիսի 14-ի ընտրություններում շուրջ 20,000 քվեատուփ է եղել՝ մոտավորապես 4,2 միլիոն ձայնով, որտեղ ընտրողների մասնակցությունը գերազանցել է 95 տոկոսը՝ հավելելով, որ դա անորմալ ցուցանիշ կլինի աշխարհի ցանկացած վայրում, բացառությամբ՝ ավտորիտար պետությունների։

«Արդար և ժողովրդավարական ընտրություններում ընտրողների մոտ 95 տոկոս և ավելի մասնակցություն ունենալը ենթադրում է, որ այդ ընտրատարածքում ոչ ոք չի հիվանդացել, ոչ ոք չի մահացել, այլ կերպ ասած՝ ընտրացուցակների կազմման պահից ոչ ոք որևէ էական խնդիր չի ունեցել մինչև ընտրությունների օրը։ Վիճակագրորեն դա անհնար է»,- հավելել է նա։

Ըստ Էրգյունի՝ ընտրությունների մեկ այլ արդյունք, որը կասկածներ է առաջացրել խախտումների վերաբերյալ, հիմնական ընդդիմադիր վեց կուսակցություններից բաղկացած Ազգային դաշինքի օգտին տրված ձայների բացակայությունն է 154 քվեատուփերում, որտեղ ընտրողների մասնակցությունը 100 տոկոս է եղել։

Նա նաև նշել է, որ նկատվել է, որ կեղծիքներն իրականացվել են իշխող ուժի դաշնակից Ազգայնական շարժում կուսակցության օգտին։

Էրգյունի խոսքով՝ TİP-ն անհրաժեշտ առարկություններ է ներկայացնում Ստամբուլի, Իզմիրի և Անթալիայի նահանգներում: Նա նաև նշել է, որ ավելի քան 420 քվեատուփերի շուրջ բարձրացված զգալի առարկություններ մերժվել են շրջանային ընտրական հանձնաժողովների կողմից, և որ դեռևս վաղաժամ է որոշել՝ արդյո՞ք լրացուցիչ տեղեր կապահովեն՝ ներկայում իրենց ունեցած չորսից բացի։

Հավելենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, որը տեղի կունենա մայիսի 28-ին։

Էմմա Չոբանյան