Նպատակ ունենք իրականացնել Պուտինի ու Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները․ Լավրովը՝ Բայրամովին

Լուրեր

17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
Բոլորը

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Իր բացման խոսքում Լավրովը Բայրամովի հետ հանդիպումն անվանել է հնարավորություն՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները՝ նախագահների առաջիկա շփումներին ընդառաջ։

«Ցանկանում եմ ընդգծել մեր նպատակադրվածությունը՝ կատարելու բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախագահներ Պուտինի ու Ալիևի միջև։ Դրանց թվում է  միջազգային տրանսպորտային «Հյուսիս-Հարավ» միջանցքը, մեր նախագահները դա քննարկել են։ Հուսով ենք՝ առաջիկա հանդիպմանը կհամաձայնեցվի այդ և այլ ուղղություններով աշխատանքը»,- ասել է Լավրովը։

Նա նաև խոսել է երկու երկրների միջև առևտրային հարաբերություններից՝ նշելով, որ այն բարձր տեմպերով է ընթանում, ներդրումներն աշխատում են։

«Այդ բոլոր հարցերի շուրջ կփոխանակվենք կարծիքներիվ ու կտեսնենք՝ ինչպես լավ պատրաստվել եռակողմ շփումներին, որոնք նախատեսված են մեր հայ գործընկերոջ հետ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Բացի այդ, նա նշել է, որ «վճռական են կյանքի կոչելու բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից»։

Հավելենք, որ այսօր ավելի ուշ սպասվում է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։

Էմմա Չոբանյան