Թուրքիան սկսել է սեփական ուժերով արդիականացնել F-16 կործանիչները

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությանն են փոխանցվել տեղական ընկերությունների կողմից արդիականացված առաջին F-16 կործանիչները։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ Թվիթերում այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության նախագահ Իսմայիլ Դեմիրը։

F-16 կործանիչների արդիականացման տեղական նախագիծը նախաձեռնվել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր Պաշտպանական արդյունաբերության տնօրինության կողմից և ստացել ÖZGÜR անվանումը: Այս նախագծի շրջանակում փոխարինվել են ինքաթիռների ռադարները, կառավարման համակարգերը, ավիոնիկան, ինչը հնարավորություն է տվել F-16 Block-30-ի ծառայության ժամկետը 8,000-ից հասցնել 12,000 ժամի։

Նմանատիպ արդիականացման գործընթաց է նախատեսվում Block 40 և 50 տարբերակների համար։ Այսպիսով, ինքնաթիռները կարող են օգտագործվել մինչև 2040-ական թվականները։

Նշվում է, որ ինքնաթիռում ինտեգրված են ներքին ավիացիոն համակարգեր, որոնք ինքնաթիռը հասցրել են «Viper» մակարդակի։ Քանի որ արդիականացված F-16-ի բորտ-համակարգիչը տեղական է, հնարավոր կլինի ինտեգրել թուրքական պաշտպանական արդյունաբերության մշակած այլ տեխնոլոգիական լուծումներ ևս։

Հիշեցնենք՝ Թուրքիան ԱՄՆ-ին դիմել է նոր F-16 կործանիչների և արդիականացման սարքերի գնման համար, սակայն գործարքը դեռ վերջնական չի հաստատվել։

Էմմա Չոբանյան