ՌԴ-ի դեմ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում ևս 86 ֆիզիկական անձ և ընկերություն է ավելացել

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել 86 անձի և ռուսական ընկերությունների, այդ թվում՝ Tinkoff Bank-ի և Rosbank-ի դեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի էներգետիկայի, մետալուրգիայի, պաշտպանության, տրանսպորտի և ֆինանսական ոլորտների հետ կապված անհատներին և կազմակերպություններին, ինչը կուժեղացնի ճնշումը Պուտինի մնացած եկամտի աղբյուրների և այդ ոլորտները պատերազմին աջակցելու համար օգտագործելու փորձերի վրա»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Ռուսաստանում ոսկու արդյունահանման խոշորագույն ընկերությունները՝ «Պոլյուսը», ԱՖԿ «Սիստեման», «Սևերստալը», «Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատը», ինչպես նաև ռուսական երկաթուղիների, «Սոֆկոմֆլոտի» և «Տրանսնեֆտի» տնօրենների խորհուրդների անդամները նույնպես ենթարկվել են սահմանափակման միջոցների:

Միացյալ Թագավորության ցուցակում ներառված են նաև 9 կազմակերպություններ, որոնք կապված են «Ռոսատոմ»-ի, «Դոմ ՌՖ» բանկի և ռուսական «Պղնձե ընկերության» հիմնադիր Իգոր Ալտուշկինի հետ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մեծ Բրիտանիան արգելելու է ռուսական ադամանդների ներկրումը Մոսկվայի դեմ պատժամիջոցների շրջանակում։ Այս տարվա վերջին ընդունվելիք օրենսդրության համաձայն՝ կարգելվի նաև ռուսական ծագման պղնձի, ալյումինի և նիկելի ներմուծումը, ասվում է վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Տաթև Ֆռանգյան