Մոսկվան և Կիևը պայմանավորվել են ընդունել Հռոմի պապի դեսպաններին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ակնկալում է իր խաղաղության բանագնացներին ուղարկել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ բանակցությունների՝ պատերազմում ռազմական գործողությունների դադարեցման փորձի համար, փոխանցում է VOA-ն:

Վատիկանի նորությունների մեջ մասնագիտացած Il Sismografo կայքն էլ նշում է, որ խոսքը հենց այն առաքելության մասին է, որի մասին Ֆրանցիսկոս պապը հայտարարել է մոտ երեք շաբաթ առաջ Հունգարիայից վերադառնալիս։ Քահանայապետն այն ժամանակ մանրամասներ չի հայտնել:

Ըստ Il Sismografo-ի՝ ծրագրվում էր, որ Բոլոնիայի արքեպիսկոպոս, կարդինալ Մատեո Զուպին կմեկնի Կիև՝ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունների, իսկ Վատիկանի արևելյան եկեղեցիների բաժնի ղեկավար արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ։

Առանց աղբյուրների կամ մանրամասների՝ կայքը նշում է, որ երկու նախագահներն արդեն պայմանավորվել են հանդիպել պապական բանագնացների հետ։ Կրեմլը և Ուկրաինայի նախագահի գրասենյակը դեռևս չեն մեկնաբանել լուրը։

Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին ասել է, որ որևէ մեկնաբանություն չունի Il Sismografo-ի հրապարակման վերաբերյալ։ Միաժամանակ, Բրունին հիշեցրել է Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի վերջին խոսքերը, որը նշել է, որ «ժամանակն է հանդես գալ Ուկրաինայում արդար խաղաղություն հաստատելու նախաձեռնությամբ»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած շաբաթ Վատիկանում հանդիպել է Ֆրանցիսկոսի պապին։ Սակայն իր հետագա մեկնաբանություններում Զելենսկին կարծես թե նսեմացնում էր պապական միջնորդության հնարավորությունը, նշում է Reuters-ը։

Տաթև Ֆռանգյան