ՀՀ-ում մնում է ՌԴ-ի ռազմաբազան, սահմանին ռուսներն ավելանում են․ սա դեպի Արևմուտք շրջադարձին նման չէ․ Գևորգ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 18:07
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 18:01
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով
04.06.2026 | 17:55
Մեր արտադրանքի 85-90 %-ը ՌԴ էր արտահանվում, քաղաքական դրդապատճառներով խնդիրներ են առաջացել․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:46
Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու գործով 25 անձ ձերբակալվել է․ ՔԿ
04.06.2026 | 17:37
Ում օգտին կքվեարկեն ՀՀ քաղաքացիները, եթե ընտրությունները լինեն վաղը․ ArmES նոր հարցման տվյալները
04.06.2026 | 17:26
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԵՏՄ-ին Ադրբեջանի մերձեցմանը
04.06.2026 | 17:17
Ինչ են անում ՌՈ ոստիկանության ծառայողները անցակետերում. Պապիկյանը` այսօր տարածված տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 17:09
Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:00
Խուզարկություններ Գյումրիում․ ձերբակալվել է երկու անձ այդ թվում՝ լրագրող
04.06.2026 | 16:56
Եվրոպան համերաշխ է ՀՀ-ի հետ․ Մարթա Կոսը շուտով Հայաստան կայցելի
04.06.2026 | 16:48
Հայաստանի հրաշալի ծաղիկները Լատվիա և Նիդերլանդներ արտահանելու հարցն է այսօր քննարկվել․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 16:39
Զախարովան՝ ՀՀ-ի նկատմամբ Մոսկվայից սպառնալիքների մասին
04.06.2026 | 16:31
ԼՂ-ից տեղահանվածների որոշ վարկային պարտավորություններ կներվեն
04.06.2026 | 16:20
Պերեսը հաստատել է, որ Մոուրինյուն կգլխավորի «Ռեալը», նախագահի մյուս թեկնածուն դեմ է պորտուգալացու նշանակմանը
04.06.2026 | 16:07
Ձեզ մեղավոր չե՞ք զգա, եթե Օսիպյանին մի բան պատահի. Փաշինյանը չմեկնաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի նիստում Հայաստանն ու ևս հինգ երկրներ չեն ստորագրել Ռուսաստանի կողմից ռազմական հարձակման ենթարկված Ուկրաինայի վնասների գրանցամատյան ստեղծելու հռչակագիրը: 43 պետություն միացել է դրան։

ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկում միջազգային կառույցներում ՌԴ-ի դեմ բանաձևերին։ Փաշինյանին կարելի է տեսնել մեկ՝ Մոսկվայի հրապարակում ռազմական շքերթում, մեկ՝ Բայդենի Ժողովրդավարության գագաթնաժողովին, իսկ հունիսի 1-ին նա կլինի Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս քաղաքականությունը՝ հստակ աշխարհաքաղաքական նախընտրություն չունենալը վնասո՞ւմ է ՀՀ-ին, թե՞ աջակցում։

Միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը Factor TV-ին տված հարցազրույցում նշում է, որ ՌԴ-ն իր կատարած սխալի՝ ուկրաինական պատերազմի պատճառով այսօր շատ ուժեղ ճնշման տակ է, և ՀՀ-ն այսօր մանևրում է։

«Եթե Հայաստանն իրեն Արևմուտքում է տեսնում, ռազմավարական նշանակության փաստաթղթեր պիտի ստորագրվեն։ ՀՀ-ի այսօրվա քաղաքականությունը, արածը ՌԴ-ից դեպի Արևմուտք շրջադարձի նման չէ բացարձակապես՝ անընդհատ զգուշվորության մեջ է Հայաստանը։ ՀՀ-ում մնում է ՌԴ ռազմաբազա, սահմաններին ՌԴ-ի զինծառայողներն ավելանում են, ինչպե՞ս են ասում, որ Հայաստանը հեռանում է ՌԴ-ից։ Այսօր ռուսական ինտեգրումը խորանում է, և ՌԴ-ն չի հեռացել տարածաշրջանից, բայց կարծում եմ, որ եկել է դրանից հրաժարման պահը։ ՀՀ-ի անելիքն է, որ ՌԴ-ի ազդեցությունը նվազի»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան