Քըլըչդարօղլուն կոշտացնում է հռետորաբանությունը՝ խոստանալով փախստականներին հետ ուղարկել իրենց երկրներ

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Թուրքիայի նախագահական մրցապայքարում Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակիցը՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն խստացրել է միգրանտների նկատմամբ վերաբերմունքը՝ խոստանալով մայիսի 28-ին կայացած քվեարկության երկրորդ փուլով ընտրվելուց հետո բոլոր միգրանտներին հետ ուղարկել իրենց երկրներ, գրում է Reuters-ը։

Քըլըչդարօղլուն նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների շուրջ 45 տոկոսը, իսկ Էրդողանը՝ 49,5 տոկոսը։ Քըլըչդարօղլուի վերջին մեկնաբանությունները հնչում են այն ակնկալիքների ֆոնին, որ նախագահական մրցավազքում երրորդ թեկնածուն կհայտարարի երկրորդ փուլի համար իր որոշումը:

Սինան Օղանը՝ ազգայնական քաղաքական գործիչ, որին պաշտպանում է փախստականների դեմ պայքարող կուսակցությունը, հավաքել է 5,2 տոկոս, ինչը նրան դարձրել է առանցքային դերակատար քվեարկության երկրորդ փուլում:

«Էրդողան, դու միտումնավոր 10 միլիոն փախստականի թողեցիր Թուրքիա, նույնիսկ Թուրքիայի քաղաքացիությունը վաճառքի հանեցիր՝ ներկրվող ձայներ ստանալու համար։ Այստեղ ես հայտարարում եմ՝ բոլոր փախստականներին տուն կուղարկեմ, երբ ընտրվեմ որպես նախագահ»,- ասել է Քըլըչդարօղլուն իր գլխավորած կուսակցության կենտրոնակայանում տեղի ունեցած հանդիպմանը։

Հավելենք, որ ավելի վաղ նախընտրական քարոզարշավի ժամանակ Քըլըչդարօղլուն ասել էր, որ  մտադիր են երկու տարվա ընթացքում տուն ուղարկել Թուրքիայում գտնվող սիրիացիներին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ գործարք կնքելուց հետո և գործընթացը ՄԱԿ-ի հետ համակարգելով։

Էմմա Չոբանյան