Մեր կանխատեսածից ավելի շատ երեխաներ են ծնվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ գործադիրի նախաձեռնած սոցիալական ծրագրերին և ընդգծեց, որ ժողովրդագրական պատկերի բարելավմանն ուղղված ծրագրերը դրական ազդեցություն ունեն ծնելիության ցուցանիշի վրա, նաև էականորեն աճել է ընտանիքներում ծնվող երրորդ և հաջորդ երեխաների թիվը:

«Եթե համեմատում ենք 2018 և 2021 թվականների ցուցանիշը, տեսնում ենք, որ 4 տարիների ընթացքում ծնված երեխաների ընդհանուր թվի մեջ երրորդ և հաջորդ երեխաների թիվն աճել է շուրջ 30 տոկոսով: Եթե 2018-ին ծնվել էր կարգաթվով 3 և բարձր 8 271 երեխա, ապա 2021-ին երրորդ և հաջորդ ծնված երեխաների թիվը կազմել է 11 438:

2023-ի առաջին եռամսյակի տվյալները խոսում են, որ ծնունդների էական աճ ունենք համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ. թիվն աճել է 658-ով: Նաև էական նվազում կա մահերի ցուցանիշում: Տոկոսայինով համեմատած՝ նախորդ եռամսյակի հետ պակաս է 20 տոկոսով: Ավելի համապարփակ պատկերը դեկտեմբերին կունանանք»,- նշեց նախարարը:

«Ըստ եռամսյակների՝պետբյուջեով նախատեսած գումարը ավելացնելու անհրաժեշտություն կա: «Բյուջեով նախատեսված գումարը սպառվել է, որովհետև մեր կանխատեսվածից ավելի շատ երեխաներ են ծնվել, ինչը շատ ուրախալի է»,- նկատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ներկայացրեց վիճակագրական որոշ թվեր: 2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմում է 11 հազար 926, որը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 1401-ով, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 532-ով, 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1469-ով և այլն: Վարչապետը սրանք շատ ուրախալի թվեր համարեց՝ հույս հայտնելով, որ կառավարության իրականացրած ծրագրերի շնորհիվ է դա տեղի ունենում:

Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ: Մեկը, օրինակ, վերաբերում է մարզերում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու նպատակ ունեցող ընտանիքներին աջակցելուն, ընտանիքը պետք է ունենա 2 անչափահաս երեխա: Խոսքը միանվագ աջակցության մասին է: Երկրորդով աջակցություն է ցուցաբերվում կանխավճարի ապահովագրության համար: Երրորդը՝ եթե հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքում ծնվում է երեխա, պետությունը տրամադրում է աջակցություն՝ մայր գումարի մարման համար:

Մանրամասները՝ տեսանյութում։