Չավուշօղլուն քննադատել է Քըլըչդարօղլուի «հակառուսական հայտարարությունները»

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պոպուլիզմն առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների հռետորաբանության մեջ, որոնք հակառուսական հայտարարություններով փորձում են հաճոյանալ Արևմուտքին, վնաս է հասցնում մեր երկրին։ Նման հայտարարությունների հետևանքները զգում են ֆերմերները, զբոսաշրջության ոլորտը և արտահանողները։ Այս մասին ասել է Անթալիայում քարոզարշավը շարունակող Թուրքիայի ԱԳ նախարար  Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով նախագահի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունները, գրում է Անադոլու գործակալությունը։

«Ի՞նչ օգուտ կբերեն Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները Թուրքիային և ուղղակիորեն Անթալիայի բնակիչներին։ Հակառուսական խոստումներ տվողները մտածո՞ւմ են զբոսաշրջության և արտահանողների մասին»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ «Քըլըչդարօղլուի հակառուսական հայտարարությունների պատճառով», իբր, Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի նվազում է նկատվում, որոշները հետաձգում են Թուրքիայում հանգստի պլանները ընտրությունների երկրորդ փուլից հետո։

Հավելենք, որ Քըլըչդարօղլուն ավելի վաղ ՌԴ-ին մեղադրել էր Թուրքիայի ընտրություններին միջամտելու մեջ։ Նա նաև նշել է, որ նախագահ Էրդողանը ռուսական հսկողության տակ է։

Էմմա Չոբանյան