Թուրքիայի իշխանություններին զայրացրել է Charlie Hebdo-ի շապիկին հայտնված Էրդողանի ծաղրանկարը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի կառավարության պաշտոնյաները կոշտ քննադատության են ենթարկել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականին, որը վերջին համարի շապիկի ծաղրանկարում ակնարկել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլքի նախագահի պաշտոնը միայն մահանալու դեպքում, գրում է Turkish Minute-ը։

Ամսագիրը պատկերել է Էրդողանին լոգարանում հոսանքահարված՝ նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդանիշ լամպը ձեռքին։ Շապիկի նկարազարդումն ուղեկցվում է «Ինչպես Կլոկլոն՝ միայն ճակատագիրը մեզ կփրկի նրանից» արտահայտությունը։

Խոսքը 1978 թվականին հայտնի ֆրանսիացի երգիչ և կոմպոզիտոր Կլոդ Ֆրանսուայի մահվան մասին է, որը նաև հայտնի էր Կլոկլո մականունով։ Նա մահացել է 39 տարեկանում էլեկտրական ցնցումից՝ լողանալիս պատին ամրացված լուսատուն կարգավորելու ժամանակ։

Այս շապիկով ամսագիրը թողարկվել է Թուրքիայում մայիսի 14-ին կայացած նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո։

Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում քննադատել է Charlie Hebdo-ին իր ծաղրանկարում Էրդողանին վիրավորելու համար՝ ամսագիրն անվանելով «լաթ»։

«Մի անհանգստացեք CH։ Մեր ազգը ձեզ լավագույն պատասխանը կտա, ավելի բարձր ձայնով՝ մայիսի 28-ին»,- հավելել է Քալընը՝ նկատի ունենալով նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Թուրքիայի նախագահականի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունն իր հերթին ամսագիրը բնութագրել է որպես «համաշխարհային լրատվամիջոցների սադրանքի, վիրավորանքի և հայհոյանքի ամենակարևոր կենտրոններից մեկը»՝ հավելելով, որ այն «ևս մեկ անգամ ապացուցել է աշխարհին, թե որքան զզվելի է» Էրդողանի վերջին նկարազարդմամբ։

«Մայիսի 14-ի ընտրություններում մեր մեծարգո նախագահի ձեռք բերած զգալի հաջողությունը, կարծես թե, հնարավորություն տվեց այս մարդկանց իրենց ատելությունն ու դժգոհությունը թափելու։ Ինչ էլ անեք՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չեք վախեցնի։ Դուք նույնպես չեք կարող մեզ հետ պահել մեր ճանապարհից»,- Թվիթերում գրել է Ալթունը։

Հավելենք, որ ֆրանսիական ամսագրի երեք ղեկավարներին ու մեկ ծաղրանկարչին Թուրքիայում հեռակա դատարանի առջև են կանգնեցրել՝ 2020 թվականին ծաղրանկարով Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։

Էմմա Չոբանյան