ԱՄՆ Պետդեպը չի բացառում Իրան-Ադրբեջան-ՌԴ երկաթուղու նկատմամբ պատժամիջոցների կիրառումը

Լուրեր

24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
24.02.2026 | 13:29
Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն
24.02.2026 | 13:20
Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:09
«Զանգեզուրի միջանցքը» և «Թրամփի ուղին» համաձայնեցված են. թուրք պատգամավոր
24.02.2026 | 13:00
Դուք չգիտե՞ք՝ ինչու է անհնար խոսել Մայր Աթոռի ներկայացուցիչների հետ․ Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 12:50
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 12:46
ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ժնևում քննարկել են միջուկային զենքի մասին պայմանագիրը
24.02.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել հեղինակավոր մրցաշարում
24.02.2026 | 12:28
«Բուդյո-Գլիմտի» մարզիչ․ Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, բայց նրա խաղի ինտենսիվությունը շատ բարձր է
24.02.2026 | 12:19
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 12:17
2 նախագահ, մեկ վարչապետ, մեկ պատգամավոր և այլք․ ովքեր 2025-ին հայտնվեցին ամբաստանյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 12:11
Երկրաշարժ՝ Մասիսից ոչ հեռու // ՔՊ-ական պատգամավորը դատի է տվել քաղաքագետին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 12:05
Պատերազմի 4-րդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիև է ժամանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը նախօրեի ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ-ի և Իրանի միջև ստորագրված երկաթուղային համաձայնագրին։

Հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ը վերաբերվում երկու երկրների միջև երկաթուղային գործարքին, որը նախատեսված է մրցակցել Սուեզի ջրանցքի հետ և կանխել պատժամիջոցները, Պատելը նշել է, որ մտահոգությամբ են հետևում։

«Պատժամիջոցները շրջանցելու համար ձեռնարկվող ցանկացած քայլ կամ նախագիծ, իհարկե, մեզ խորապես մտագոհում է։ Ես չունեմ կոնկրետ այս նախագծին գնահատական, բայց կա պատճառ, թե ինչու մենք ունենք նման խիստ պատժամիջոցների ռեժիմ, և դրանք շրջանցելու ցանկացած փորձ մեզ շատ մտահոգում է»,- ասել է Պատելը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին տեսակապով մասնակցում էին Ռեշտ-Աստարա երկաթուղու հատվածի կառուցման համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Նախագծում ներգրավված է երեք երկիր՝ ՌԴ-ն, Իրանն ու Ադրբեջանը։

«Այս միջանցքի ստեղծման համատեքստում, որի մասին մենք այսօր խոսում ենք, փոխգործակցությունն իրականացվում է Ադրբեջանի հետ սերտ գործընկերությամբ։ Եվ մենք ակնկալում ենք եռակողմ ձևաչափով, ադրբեջանական կողմի մասնակցությամբ, համաձայնագրի նախապատրաստման շուտափույթ ավարտ՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհով երկաթուղային ենթակառուցվածքի և բեռնափոխադրումների զարգացման ոլորտում համագործակցության համար»,-հայտարարել էր Պուտինը։

Հավելենք, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ-ն մեծ ջանքեր է գործադրում երկաթգծի կառուցումը կյանքի կոչելու համար։ Ադրբեջանը, ՌԴ-ն և Իրանն ակտիվ բանակցություններ էին վարում, սակայն վերջին ամիսներին Թեհրանի և Բաքվի հարաբերությունները կտրուկ լարվել են։

Էմմա Չոբանյան