ԱՄՆ-ը թույլ չի տալիս ուկրաինացի օդաչուներին Եվրոպայում մարզվել F-16-երով․ NYT

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը թույլ չի տալիս ուկրաինացի օդաչուներին սկսել F-16 կործանիչների վրա ուսուցումը Եվրոպայում, չնայած որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել նման վարժանքներ անցկացնել։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ անանուն ուկրաինացի աղբյուրին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առանց ԱՄՆ-ի թույլտվության ուկրաինացի օդաչուներին կարող են միայն ծանոթացնել տեխնիկական բնութագրերին ու տակտիկական դասեր անցկացնել։ F-16-երի վրա փորձնական թռիչքներն անհնար են։

«Վաշինգտոնի հոռետեսությունն այնքան խորն է, որ Կիևից օդաչուներին այժմ չի թույլատրվում անգամ մարզվել եվրոպական պետություններին պատկանող F-16-ի վրա»,- գրում է պարբերականը՝ բարձրաստիճան պաշտոնյային հղումով։

Ըստ NYT-ի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, որը պետք է հաստատի ամերիկյան արտադրության ցանկացած ինքնաթիռի փոխանցումը, վստահ չէ, որ Ուկրաինային թանկարժեք կործանիչներ են պետք:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Սպիտակ տունը դեմ է Ուկրաինային F-16-երի մատակարարմանը, քանի որ ինքնաթիռը չափազանց թանկ է: Որպես հետևանք՝ այդ կործանիչների փոխանցման վրա կարող է ծախսվել Ուկրաինային աջակցության բյուջեի մեծ մասը։ Փոխարենը Սպիտակ տունը պատրաստվում է կենտրոնանալ այլ զինատեսակների մատակարարման ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան