Տեղի է ունեցել Կապսի ջրամբարի պաշտոնական հիմնարկեքը

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

Երեկ տեղի է ունեցել Կապսի ջրամբարի պաշտոնական հիմնարկեքը․ տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

«Հիմնարկեքի արարողությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրոն Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՏԶՀ նախագահ Սարգիս Բաղինյանը, Ջրային Կոմիտերի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա Դել Արկոn, համայնքապետեր և այլ պաշտոնատար անձիք։

ՀՀ փոխվարչապետը ողջունել և շնորհավորել է ջրամբարի շինարարության մեկնարկի կապակցությամբ։ Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ ջրամբարի կառուցումն ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այն կլուծի Շիրակի դաշտի կենտրոնական և արևմտյան հատվածների ոռոգման խնդիրը, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։

ՀՀ ՏԿԵ նախարարը նկատել է, որ բավական երկար ժամանակ մեծ ջանքեր են գործադրել ծրագրի իրականացման և շինարարության մեկնարկի համար և այսօր այն արդեն իրականություն է․ «ՀՀ Կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ջրամբարների կառուցմանը։ Այս ջրամբարի կառուցմամբ նոր տարածքներ կդառնան ոռոգելի, բավական շատ էլեկտրաէներգիա կխնայենք և այն բազմաթիվ այլ դրական արդյունքներ կունենանք»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ արդեն աշխատանքներ են տարվում նաև ջրամբարի երկրորդ փուլի իրականացման հարցում, և մեծ սպասելիքներ կան, որ այդ ուղղությամբ ևս դրական արդյունքներ կգրանցվեն։

Նախարարը գոհունակություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և KFW բանկի գործընկերներին՝ ծրագրի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության և օժանդակության համար։
Միջոցառմանը ներկա դեսպաններն ու միջազգային գործընկերները ևս ընդգծել են ծրագրի կարևորությունը և հույս հայտնել, որ այն կունենա հաջող ընթացք և շինարարությունը կավարտվի սահմանված ժամկետներում։

Ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 68.5 մլն եվրո։

Նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60մլն մ3:

Շինարարությունն իրականացնելու է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ» ընկերությունը։
Ջրամբարի 25մլն մ3 ծավալով կառուցման դեպքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող շուրջ 17,000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Ջրամբարի 60մլն մ3 ծավալի դեպքում հնարավորություն կստեղծվի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հա հողատարածքների ոռոգումը մեխանիկականից փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 11․0 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զագացման հիմնադրամը»,- ասված է հաղորդագրությունում։