Հայաստանի և Շվեդիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Մայիսի 16-ին Ստոկհոլմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ ԱԳՆ եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, շվեդականը՝ Շվեդիայի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Անդրեաս ֆոն Բեքերաթը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Երկուստեք կարևորվել է Հայաստանում Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) գործունեությունը և դերը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման հարցում։

Տարածաշրջանում կայունության հաստատման համատեքստում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ առաքելության դերը, որի տեղակայման վերաբերյալ որոշումը կայացվել է ԵՄ խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, մտքեր փոխանակել ԵՄ Արևելյան գործընկերության վերաբերյալ:

Արա Մարգարյանը շվեդական կողմին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամը:

Այցի շրջանակներում Ա. Մարգարյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Բյորն Սյոդերի հետ։

Ա․ Մարգարյանը նաև մասնակցել է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Արևելաեվրոպական ուսումնասիրությունների Ստոկհոլմի կենտրոնում (SCEEUS) կազմակերպված քննարկմանը: