ԱՄՆ Պետդեպի զեկույցը բացահայտում է Թուրքիայում կրոնական խմբերի, այդ թվում՝ հայերի իրավունքների խախտումները

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF)՝ 2022 թվականի կրոնական ազատության միջազգային զեկույցը։ Թուրքիայի մասով նշվում է, որ երկրում շարունակում են ոտնահարվել իրավունքները, փոքրամասնություններին թույլ չի տրվել երկրում դավանել իրենց հավատքը կամ պատրաստել հոգևորականների:

Նշվում է, որ կառավարությունը շարունակել է սահմանափակել ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների իրավունքները, հատկապես նրանց իրավունքները, որոնք չճանաչված են կառավարության կողմից 1923 թվականի Լոզանի պայմանագրի մեկնաբանությամբ, որը ներառում է միայն հայ առաքելական ուղղափառ քրիստոնյաներին, հրեաներին և հույն ուղղափառ քրիստոնյաներին: Կառավարությունը շարունակում է վերաբերվել ալևիական իսլամին որպես մուսուլմանական «աղանդի», ալևիների պաշտամունքը դասակարգել որպես մշակութային, քան կրոնական, և չի ճանաչում ալևիների պաշտամունքի տները:

Հաղորդվում է նաև վանդալիզմի դեպքերի մասին։ Ապրիլին «Ակոս»-ի սյունակագիրն անդրադարձել է Ստամբուլի Բոմոնտի Մխիթարյան հայկական դպրոցի դարպասի վրա գծված սվաստիկային և հայտարարել, որ անհրաժեշտ է բարելավել Հոլոքոստի և պատմության ընթացքում իրականացված այլ ցեղասպանությունների մասին կրթությունը: Հակասեմական դիսկուրսը և ատելության խոսքը շարունակվել են սոցիալական ցանցերում և մամուլում:

Մամուլում շարունակվում են նաև աղոթատեղիների և գերեզմանատների վանդալիզմի մասին լուրերի հրապարակումները: Մարտին դատարանն արդարացրել է  երեք տղամարդու, որոնք մեղադրվում են 2021 թվականին «կրոնական արժեքները վիրավորելու» մեջ այն բանից հետո, երբ նրանք տեսանկարահանել էին Ստամբուլի Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու դարպասների վրա պարելիս և խաչը վնասելիս։

Հավելենք, որ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում ևս խոսվել էր երկրում կրոնական ազատության պայմանների բացասական միտումների մասին։

Էմմա Չոբանյան