Լավրովի սպառնալիքն ուղղված է Արմեն Գրիգորյանին, որն ասաց՝ ՌԴ-ն զենք չի տալիս․ Կրեմլում կորցրել են ադեկվատությունը․ Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարարը «Ցարգրադ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է․ «Ես տեղյակ եմ (մենք նման տեղեկատվության տիրապետում ենք), որ [Արևմուտքը] հայերին ազդակներ է ուղարկում՝ «եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից՝ թե՛ սահմանապահներին, թե՛ ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել ձեր անվտանգությունը»»։

Նա դա սադրանք է որակել։ Իհարկե՝ վերապահումով պետք է մոտենալ Լավրովի այս հայտարարությանը, քանի որ նա ՀՀ-ի հարցում չի կաշկանդվել իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հայտնել և ՀՀ-ին օկուպանտ անվանել։

Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքագետ Միքայել Զոլյանը սպառնալիք է որակում Լավրովի այս հայտարարությունը՝ ուղղված Հայաստանին։ Նա անգամ նմանություններ է տեսնում պատերազմից առաջ Ուկրաինայի դեմ օգտագործված ռուսական բառապաշարի հետ։

«Լավրովը սպառնում է ՀՀ-ին, թե ամերիկացիներն ուղերձներ են ուղարկում՝ քշել ռուսներին։ Իրականում, Լավրովի ասածն է՝ ՀՀ-ն իրավունք չունի ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքականությունը, որ ՀՀ-ում լինի ՌԴ-ի, թե՞ ԱՄՆ-ի ռազմաբազա, թե՞ ընդհանրապես չլինի։ Այս հարցը մեր ինքնիշխան իրավունքն է, և եթե վաղը ՌԴ-ին ասենք, որ չենք ուզում աշխատել իր հետ, չի կարող նեղանալ մեզանից։ ՌԴ իշխանության նեոիմպերիալիստական մոտեցումն է, որ ԱՊՀ-ի երկրները լիարժեք պետություն չեն, այլ կլիենտի կարգավիճակ ունեն։ Մոսկվան խանդում է, երբ Արևմուտքը գործում է «իր ազդեցության գոտում»։ Դրա իրավունքը չունեն»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան