Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ նախագահի և Լյուքսեմբուրգի վարչապետի հետ

Լուրեր

29.04.2024 | 12:42
Մարդուն ասում են` խոստովանի, որ դու ես արել, թե չէ կձերբակալենք․ պատգամավորը՝ Գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 12:34
Բլինքենը Սաուդյան Արաբիայում է՝ Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի հաստատման և Գազա մարդասիրական օգնության ավելացման նպատակով
29.04.2024 | 12:25
Մակունցը  ԵՊՀ ռեկտորի անունից համագործակցության նամակ-առաջարկ է փոխանցել․ քննարկվել են ԵՊՀ և Կոլորադոյի համալսարանի միջև կրթական հատուկ ծրագրեր կազմելու հնարավորությունները
29.04.2024 | 12:17
«Իրավիճակը ճակատում սրվել է». Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը՝ Դոնեցկի մարզում ՌԴ-ի մարտավարական հաջողությունների մասին
29.04.2024 | 12:06
171 ավտոբուս ձեռք բերելու պայմանագիրը կնքվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 12:01
Բլինքենը զանգահարել է Փաշինյանին և Ալիևին, ուկրաինական զորքերն արևելքում նահանջել են․ ԼՈՒՐԵՐ
29.04.2024 | 11:55
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
29.04.2024 | 11:51
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչո՞ւ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 11:45
Ժամը 11։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
29.04.2024 | 11:42
Շաբաթ-կիրակի դեպի կենդանաբանական այգի անվճար երթուղի կգործի․ այն կգործարկվի մայիսի 1-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 11:33
Մեր շատ նախաձեռնություններ պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 11:27
Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվել «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 11:26
ԵԱՍՄ հիմնարկում խախտումներ են արձանագրվել․ Ավինյանը հանձնարարեց դրանք փոխանցել իրավապահներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 11:25
Որքա՞ն գումար և գույք է պահանջում Դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից և Խաչատրյանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 11:19
Անձնական հսկողության տակ պահեք նոր մանկապարտեզների կառուցման հարցը. Ավինյանը՝ Հովհաննիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսի հետ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Զրւցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության ամրապնդումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է և մեր երկիրը հետևողականորեն շարժվելու է այդ ճանապարհով:

Թինի Քոքսը ողջունել է այս ուղղությամբ ՀՀ կառավարության քաղաքականությունն ու նախաձեռնողականությունը:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելի հետ: