Բայրամովը հայտարարել է, որ բանակցություններում առաջընթացը «դեռ չի համապատասխանում Բաքվի ակնկալիքներին»

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ռեյկյավիկում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթում անդրադառնալով կրկին ադրբեջանական քարոզչական թեզերն է հնչեցրել՝ հայտարարելով, թե ԼՂ-ի հակամարտությունն ավարտվել է։

«Ղարաբաղյան հակամարտության ավարտը հնարավորություններ և իրական հեռանկարներ է ստեղծել խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, խաղաղ համակեցության և հաշտեցման ապահովման, տնտեսական զարգացման և համագործակցության մեջ ներդրումներ կատարելու համար։ Մենք հավատարիմ ենք «Ղարաբաղի տարածաշրջանում» ապրող էթնիկ հայերին Ադրբեջանի քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական կյանքին՝ որպես իրավահավասար քաղաքացիների վերաինտեգրմանը»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե Բաքուն «հետկոնֆլիկտային կարգավորման օրակարգ է առաջարկել»։

«Երկու կողմերն էլ բանակցում են երկկողմ համաձայնագրի տեքստի շուրջ, որը կդառնա միջպետական ​​հարաբերությունների հիմքը՝ հիմնված փոխադարձ ճանաչման և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց պետական ​​սահմանների անձեռնմխելիության վրա»,- ասել է Բայրամովը՝ նշելով, որ չնայած վերջին ամիսներին անցկացված մի շարք բանակցություններին՝ առաջընթացը դեռ չի համապատասխանում Բաքվի ակնկալիքներին:

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում միջազգային հանրության ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Ի դեպ, Բայրամովն այդպես էլ չի նշել, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Էմմա Չոբանյան