Էրդողանը վրդովված է ընտրություններում իր կուսակցության ձայների նվազումից

Լուրեր

17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական գործադիր խորհրդի՝ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր զայրույթն է արտահայտել կուսակցության անդամներին՝ կապված իր գլխավորած ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) ձայների 42%-ից 35%-ի նվազման հետ, գրում է Gercek news-ը։

Նշվում է, որ Էրդողանը հիշատակել է սխալները, որոնք արվել են կուսակցության նախընտրական ցուցակներում թեկնածուների ընտրության հարցում, որը հանգեցրել է մի շարք նահագներում հանրության վստահության բացակայությանը։ Նա հայտարարել է, որ քարոզարշավին պետք է ավելի արդյունավետ աշխատանք կատարվեր, իսկ կուսակցության թեկնածուներին ընտրողները չեն պաշտպանել, ինչը հանգեցրել է խորհրդարանում մանդատների նվազման։

Աղբյուրները նշում են, որ նախագահ Էրդողանի գլխավորած հանդիպման ժամանակ քննարկված հիմնական թեմաներից մեկը ձայների անկման պատճառներն են եղել։ Ժողովի ընթացքում նաև որոշում է կայացվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար Ազգայնական շարժում կուսակցության (MHP) հետ համատեղ ընտրական գրասենյակներ ստեղծել։ Էրդողանն այս երկու կուսակցությունների նախագահի միասնական թեկնածուն է։

Հավելենք, որ 2018 թվականի ընտրություններին ԱԶԿ-ն ստացել էր 42,56 տոկոս ձայն՝ 295 պատգամավորական մանդատ։ Սակայն անցած կիրակի՝ մայիսի 14-ին անցկացված ընտրություններում ԱԶԿ-ն չի կարողացել նախկին հաջողությունը կրկնել․ Ձայները նվազել են՝ հասնելով 35,58 տոկոսի՝ 267 պատգամավորական մանդատի հնարավորությամբ։

Էմմա Չոբանյան