Դունյա Միյատովիչը հայտնել է, որ չնայած Ղարաբաղ այցելելու՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված դիմումներին՝ դրան չի հաջողվել հասնել

Լուրեր

06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
Բոլորը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Նա անընդունելի է համարել լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները։

«Ես շարունակում եմ հետևել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակին և բարձրաձայնել խնդիրների մասին, հիմնականում՝ իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման հետ կապված։ Ներկայում ես ուշադիր հետևում եմ Բախտիյար Հաջիևի գործին։ Նրա հացադուլն ու առողջական վիճակի վատթարացումը մտահոգիչ են։ Ես իմացա, որ նրա կալանքը վերջերս երկարացվել է ևս երկու ամսով, և չեմ կարող հասկանալ, թե ինչու։ Նրան նման տառապանք պատճառելու համար ոչ մի արդարացում չկա։ Միաժամանակ, բարձրացրել եմ Էլչին Սադիգովի և Ավազ Զեյնալիի հարցը։ Բայց ոչ միայն իմ թվարկած մարդիկ, շատ այլ մարդիկ թիրախ են դառնում իրենց աշխատանքի կամ որոշակի հարցերի վերաբերյալ տարբեր հայացքների պատճառով»,- ասել է Միյատովիչը՝ հավելելով, որ դա անընդունելի է, և բազմաթիվ անգամներ իր մտահոգությունները բացահայտ արտահայտել է Ադրբեջանի կառավարությանը։

Նա նաև նշել է, որ ուշադրությամբ հետևում է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությանը՝ Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված։

«Այդ ժամանակ ես անմիջապես կապ հաստատեցի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող եմ ծառայել՝ որպես հանձնակատար: Իհարկե, մարդու իրավունքների հարցերում, քանի որ ես քաղաքական գործիչ չեմ։ Ուզում եմ հանդիպել ու շփվել մարդկանց հետ։ Ուզում եմ այցելել խոցելի խմբերին, տարեցներին, երեխաներին, կանանց, հարցնել նրանց խնդիրների մասին։ Դրանից հետո շատ եմ աշխատում Ղարաբաղ այցելելու ուղղությամբ։ Ես առաջարկել եմ Ադրբեջանի իշխանություններին նույնիսկ միասին այցելել։ Գիտեմ, որ քաղաքական տեսակետից զգայուն հարց է, ես ճանաչում եմ Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Չնայած դրան՝ իմ այցը դեռ չի հաջողվել»,- ասել է Միյատովիչը։

Նա հավելել է, որ հուշագիր է հրապարակել՝ կապված մարդու իրավունքների հարցերի հետ, որոնք առավել զգայուն են հասարակության համար հետկոնֆլիկտային միջավայրում:

«Դիմելով երկու կողմերին՝ ես ասացի, որ կարող եմ օմբուդսմենների հետ համատեղ աշխատել որոշակի հարցերի շուրջ, որոնք կարող են կարևոր դեր խաղալ երկու հասարակությունների համար»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Միյատովիչը եզրափակել է, որ վերջին տարիներին Ադրբեջանում խոսքի ազատության և լրատվամիջոցների վիճակի հարցում որևէ դրական փոփոխություն չի եղել։

Էմմա Չոբանյան