Պետքարտուղարությունը զգուշացրել է Վրաստանին ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգման համար հնարավոր միջոցներ կիրառելու մասին

Լուրեր

13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Բոլորը

ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է Վրաստանին Ռուսաստանի հետ թռիչքների վերականգնման համար հնարավոր «լրացուցիչ միջոցների» մասին։ Համապատասխան հայտարարությամբ  հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթեր լինեն, դա էլ ավելի շատ անհանգստություն կառաջացնի ոչ միայն ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների, այլ նաև այն ընկերությունների մոտ, որոնք կարող են աշխատել Վրաստանի օդանավակայաններում»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Ողջ արևմտյան հանրությունը հեռացել է Ռուսաստանի Դաշնությունից, և մենք կարծում ենք, որ այժմ Ռուսաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու ժամանակը չէ»,- ասել է Պատելը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը հստակ արտահայտել է իր մտահոգությունն այս կապակցությամբ։

«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ մենք նաև քայլեր ենք ձեռնարկել՝ կանխելու ռուսական օդանավերի մուտքը մեր օդային տարածք, ինչպես արել են արևմտյան շատ երկրներ: Հետևաբար, մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին», – ասել է Պատելը ՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն։