ՌԴ-ն փորձում է ուժեղացնել հարձակողական գործողությունները Բախմուտում՝ ուկրաինական հարձակումների ֆոնին․ ISW

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ռուսական զորքերը, հավանաբար, որոշել են ուժեղացնել մարտավարական հարձակումները Բախմուտի շրջանում, մինչդեռ Ուկրաինան կենտրոնացել է սահմանափակ և տեղայնացված հակագրոհների վրա։ Այս մասին նշում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) իր ամենօրյա ամփոփագրում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության առաջնորդ Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը Բախմուտում և այնտեղ ուժեր են տեղակայել։ Վկայակոչելով հայտնի ռազմական բլոգերին՝ ISW-ն գրում է, որ չորս գումարտակ է տեղակայվել Բախմուտի մերձակայքում՝ կանխելու ուկրաինական ճեղքումները։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը նախօրեին նույնպես հայտարարել էր լրացուցիչ ստորաբաժանումների տեղափոխման մասին՝ նա խոսել էր օդադեսանտային ուժերի մասին:

Ինտիտուտի գնահատմամբ՝ Ուկրաինան Բախմուտի շրջանում ավելի սահմանափակ գործողություներ է անցկացնում՝ ռուսական ուժերի համեմատ, որոնք կենտրոնացնում են ուժերը քաղաքի գրավման համար։

Մալյարը հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականներին հաջողվել է ազատագրել Բախմուտի մոտ 20 կմ, իսկ Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Ուկրաինան շարունակում է օգտագործել «ակտիվ պաշտպանության» հայեցակարգը, որը ենթադրում է հակահարձակումներ Բախմուտի մոտ։

ISW-ն պարզել է մայիսի 16-ին հրապարակված Բախմուտի հարավ-արևմուտքում ուկրաինական դիրքերի աշխարհագրությունը և գտել հաստատում, որ ուկրաինական ուժերը հենց քաղաքում հասել են սահմանափակ հաջողությունների, ինչպես նաև փոքր նվաճումներ Բախմուտից հյուսիս-արևմուտք:

Նոր ստորաբաժանումների ժամանումը վկայում է, որ Ռուսաստանը շարունակում է Բախմուտում հարձակողական ուժեր կենտրոնացնել։ Փորձագետները կարծում են, որ դա կարող է լինել Ռուսաստանի մտահոգությունների պատասխանը առաջնագծի կայունության վերաբերյալ՝ այդ շրջանում «Վագներ» խմբավորման շարունակական դեգրադացիայի պայմաններում:

Բացի այդ, զեկույցի հեղինակները նշում են, որ ուժեղացումները պետք է օգնեն «Վագներին» գրավել Բախմուտի մնացյալ մասը և ցուցադրել մարտավարական հաղթանակ՝ ուկրաինական հակահարձակման օպերացիայի դեպքում հնարավոր հետագա անհաջողություններից առաջ։

Էմմա Չոբանյան