Շոլցը կոչ է արել կամուրջները չայրել «մեկ այլ Ռուսաստանի» հետ, որը դեմ է պուտինյան ռեժիմին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Եվրախորհրդի գագաթնաժողովում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծիք է հայտնել որ, կամուրջները պետք է չայրել «մյուս Ռուսաստանի» հետ, որը դեմ է նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա կառավարությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ըստ Գերմանիայի ղեկավարի՝ ինչ-որ պահի Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ կավարտվի։  «Մի բան հաստատ է՝ սա չի ավարտվի պուտինյան իմպերիալիզմի հաղթանակով»,- ասել է Օլաֆ Շոլցը։ Նրա խոսքով` Ուկրաինան աջակցություն կստանա այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել արդար խաղաղության։

«Մինչ այդ մենք՝ Եվրոպայի խորհուրդը, պետք է կամուրջներ պահպանենք մեկ այլ Ռուսաստանի, մեկ այլ Բելառուսի ներկայացուցիչների հետ և այդպիսով պահպանենք երկու երկրների համար ժողովրդավարական, խաղաղ ապագայի հնարավորությունը, որքան էլ դա մեզ այսօր անհավանական թվա»,- ընդգծել է Շոլցը։

Միաժամանակ նա կոչ է արել հետևողականորեն պատժել Ուկրաինայում ռազմական հանցագործությունների պատասխանատուներին։ Դրան, ըստ Շոլցի, պետք է նպաստի ԵԽ գագաթնաժողովի շրջանակներում ստեղծված Ուկրաինային պատճառված կորուստների միջազգային ռեգիստրը։

Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ 46 երկրների ղեկավարների չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել իրավիճակը, որը ստեղծվել է մայրցամաքում Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի արդյունքում։

Գագաթնաժողովի շրջանակներում արդեն հայտարարվել է ռուսական ագրեսիայի հետևանքով Ուկրաինայի կորուստների ռեգիստր ստեղծելու մասին, բացի այդ, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները պայմանավորվել են ստեղծել կոալիցիա՝ Կիևի համար F-16 գնելու համար։
Գագաթնաժողովին տեսակապի միջոցով մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա Եվրախորհրդի երկրներին կոչ է արել Ուկրաինային լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ մատակարարել։

Երկիրը պետք է ուժեղացնի իր հակաօդային պաշտպանությունը, մասնավորապես՝ արևմտյան կործանիչների օգնությամբ, ընդգծել է Զելենսկին՝ հայտարարելով, որ մայիսի 16-ի գիշերը Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է Ռուսաստանի կողմից արձակված հրթիռների 100 տոկոսը։