Պետական բյուջեից 558 մլն դրամ հափշտակած անձինք կալանավորված են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքացիներ Գ.Ն.-ն և Հ.Ք.-ն, 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին, կեղծել են իրավաբանական նշանակություն ունեցող պաշտոնական փաստաթղթեր, պատրաստել են կեղծ կնիքներ, որոնց հիման վրա՝ խաբեության եղանակով, պետական բյուջեից հափշտակել են 558 մլն 200 հազար դրամ:

«Բացի այդ, հանցավոր ճանապարհով ստացված՝ պետությունից խարդախությամբ հափշտակված 558 մլն 200 հազար դրամի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակը, տեղաշարժը թաքցնելու (փողերի լվացում կատարելու) նպատակով՝ Գ.Ն.-ն գումարները փոխանցել է իրենց կողմից նախապես հիմնադրված ընկերությունների տարբեր բանկային հաշիվներին, ապա կանխիկացրել դրանք բանկային հաշիվներից:

Դատախազի որոշմամբ 2023 թվականի մայիսի 8-ին Գ.Ն.-ի և Հ.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):

2022 թվականի օգոստոսին Գ.Ն.-ի և Հ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

2023 թվականի մայիսի 15-ին հսկող դատախազը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան»: