ԵՏՄ-ն մինչև այս տարեվերջ ազատ առևտրի գոտի կստեղծի Իրանի հետ

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) հավանաբար մինչև 2023 թվականի վերջը ազատ առևտրի գոտի կստեղծի Իրանի հետ։ Tasnim-ի փոխանցմամբ՝ ԵՏՄ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը հայտարարել է մինչև ընթացիկ տարվա վերջ միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորության մասին։

«Մենք ավարտել ենք Իրանի հետ համաձայնագրի բոլոր դրույթների առարկայական քննարկումը: Փաստաթուղթը ճշգրտելու ուղղությամբ նուրբ աշխատանք է տարվում, հուսով ենք, որ այս ամսվա ընթացքում կավարտենք այն: Նախատեսում ենք արդյունքների մասին վարչապետներին զեկուցել հաջորդ ամսվա սկզբին Սոչիում (Անկախ Պետությունների Համագործակցության և Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետների գագաթնաժողովի ժամանակ)։ Կարծում եմ՝ մեծ է հավանականությունը, որ մենք այս տարի Իրանի հետ կստորագրենք համաձայնագիրը»,- Սլեպնևի խոսքերն է մեջբերում Tasnim-ը։

Իրանի և ԵՏՄ-ի միջև արտահանման արտոնյալ մաքսատուրքերի մասին համաձայնագրի նախագիծը ստորագրվել է 2017 թվականի հուլիսին: 2018 թվականին ժամանակավոր համաձայնագիր է կնքվել Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի մասնակցության վերաբերյալ, իսկ Իրանի և ԵՏՄ-ի միջև լիարժեք համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները շարունակվում են։

Տաթև Ֆռանգյան