Թուրքիայի ընտրություններում քվեարկության ժամկետն ԱՄՆ-ում և Կանադայում կրճատվել է, որտեղ Քըլըչդարօղլուն 80% ձայն է հավաքել

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

ԱՄՆ-ում և Կանադայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների համար նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ժամանակացույցը, որտեղ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել էր տպավորիչ՝ 80 տոկոս ձայն, կրճատվել է՝ չորս օրից հասնելով երկու օրվա, գրում է Gercek news-ը։

Մայիսի 14-ի ընտրությունների համար Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված արտասահմանյան քվեարկության վայրերի ցանկում նշվում էր, որ եթե ընտրություններն անցնեն երկրորդ փուլ, ապա մայիսի 20-ից 24-ը, Նյու Յորքի հյուպատոսությունից բացի, քվեատուփեր կտեղադրվեն նաև այլ ներկայացուցչություններում՝ Լոնգ Այլենդում և Հարավային Ջերսիում։

Սակայն Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլում քվեատուփերը հասանելի կլինեն միայն մայիսի 20-21-ը, ինչն առաջացրել է հանրության դժգոհությունը։

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրադ Մերջանը Թվիթերում անդրադարձել է հանրության մտահոգություններին։

«Հարգելի՛ քաղաքացիներ, ընտրությունների վերաբերյալ բոլոր որոշումները կայացնում է Բարձրագույն ընտրական խորհուրդը: Արտասահմանյան առաքելությունները կատարում են որոշումները: Այս խորհրդի գործունեությունը և բողոքարկումը նույնպես բաց են»,- նշել է նա։

Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Օտտավայում Թուրքիայի դեսպանությունը՝ նշելով, որ YSK-ի որոշմամբ՝ Կանադայում քվեարկությունը տեղի կունենա միայն մայիսի 20-21-ը։ Կանադայի համար տրամադրված նախնական տեղեկության մեջ նույնպես նշվել է մայիսի 20-24-ը։ Եվրոպական երկրների համար նման կարգավորումների մասին չի հայտարարվել։

Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ մայիսի 14-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին քվեարկել է 51.000 մարդ, որից 80,38 տոկոսը՝ Քըլըչդարօղլուի օգտին։ Իսկ Կանադայում 21,589 ընտրողներից էլ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկել է 79,65 տոկոսը։

Էմմա Չոբանյան