Ադրբեջանում «Իրանի հերթական լրտեսներին» են ձերբակալել

Լուրեր

17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն շարունակում է իրանական «լրտեսների որսը»։ Ադրբեջանի իրավապահ մարմինները հայտնել են մի խումբ անձանց ձերբակալության մասին, որոնք, ըստ ՆԳՆ-ի, Պետական ​​անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության, իբր, ծրագրել են մահափորձեր կազմակերպել երկրի պաշտոնյաների և հասարակական գործիչների դեմ ու «Քերիմե» պետություն ստեղծել։

Վերոնշյալ երեք կառույցների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «Ռուֆուլլա Ախունդզադեն և նրա որդին՝ Ալմուրսալ Ախունդզադեն, համագործակցելով Իրանի հատուկ ծառայությունների հետ, նախապատրաստել են «դիմադրության ջոկատներ» ստեղծելու հատուկ ծրագիր՝ նպատակ ունենալով կազմակերպել մահափորձեր հանրության շրջանում հայտնի անձանց, այդ թվում՝ պաշտոնյաների նկատմամբ՝ «Քերիմե» պետության սահմանադրական կարգի փոփոխությամբ»։

Հենց այս ծրագրի շրջանակում էլ, ըստ ադրբեջանական գերատեսչությունների, Ռուֆուլլա Ախունդզադեն փակ խմբեր է ստեղծել Whatsapp-ում, Telegram-ում և այլ հարթակներում, Ախունդզադեն և նրա որդին խմբի անդամներին փոխանցել են տեղեկություններ Ադրբեջանի պաշտոնյաների և հասարակական գործիչների մասին, որոնց դեմ, իբր, մահափորձեր են նախատեսվել, հանձնարարվել է ձեռք բերել հրազեն ու պատրաստել «Մոլոտովի կոկտեյլներ»։

«Գործողության ընթացքում ձերբակալվել և հետաքննությանն են հանձնվել Qısas 313 խմբի յոթ անդամներ՝ Էլգուն Աղաևը, Ռուսլան Ալիևը, Յուսիֆ Միրզոևը, Էլվին Ջաֆարովը, Սավալան Հուսեյնլին, Բիլալ Սուջադդինլին, Մագերամալի Մուսաևը։ Այլ անձինք ևս ձերբակալվել են՝ կապված խմբի անդամների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում Իրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին շարունակվում են կրոնական ակտվիստների ու գործիչների զանգվածային ձերբակալությունները։ Որոշ տվյալներով՝ ձերբակալվածների թիվը շուրջ 400 է։ Իշխանամետ ու քարոզչական լրատվամիջոցներում այս ձերբակալությունները ներկայացվում են որպես «Իրանի լրտեսական ցանցի» բացահայտում։

Ադրբեջանի որոշ կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ դատապարտելով երկրում կրոնական ակտվիստների ու գործիչների ձերբակալություններն ու պահանջել ազատ արձակել նրանց։

Էմմա Չոբանյան