Կիևը ցանկանում է դաշնակիցներից մինչև 50 միավոր F-16 կործանիչ ստանալ

Լուրեր

17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակը Politico-ի հետ զրույցում ասել է, որ Կիևը դաշնակիցներից 40-50 միավոր F-16 կործանիչներ է ցանկանում ստանալ, որոնք ձևավորելու են «3-4 էսկադրիլիա»՝ Ուկրաինայի երկինքը ռուսական ռմբակոծություններից պաշտպանելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սակը նշել է, որ չնայած Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան ու Գերմանիան չեն կարող առաջարկել F-16-եր, սակայն ունեն «կարևոր ձայն միջազգային կոալիցիայում», և Ուկրաինան կցանկանար, որ նրանք խրախուսեին այնպիսի դաշնակիցներին, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը և Թուրքիան։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է, որ ինքնաթիռների հարցը լինի Հիրոսիմայում G7-ի երկրների գագաթնաժողովի և հուլիսին Լիտվայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում:

Ուկրաինան մի քանի ամիս է՝ դաշնակիցներին խնդրում է իրեն ժամանակակից ռազմական ինքնաթիռներ փոխանցել, առաջին հերթին՝ F-16-եր, սակայն դաշնակիցնեը դեռևս մերժում են։

F-16 կործանիչներ կան շատ արևմտյան երկրների զինանոցում, և դրանցից մի քանիսն արդեն պատրաստ են դրանք փոխանցել Ուկրաինային, եթե ՆԱՏՕ-ում կոնսենսուս ձեռք բերվի։

Էմմա Չոբանյան